«Expo service»-ի կազմակերպած ավանդական ծրագիրը այս տարի մեկնարկեց մարտի 21-ին ՀՀ կառավարության շենքում եւ կշարունակվի միչեւ մարտի 23-ը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքով, նմանատիպ ակցիաները ոչ միայն քարոզչական մեծ դեր ունեն, այլ նաեւ կարեւոր են համալսարանական մշակույթի եւ համագործակցության զարգացման գործում:
«Տարիների պատմություն ունեցող նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ է, որ կարողանում ենք կազմակերպված մասնակցել միջազգային այսօրինակ ցուցահանդեսներին»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:
Ցուցահանդեսի յուրաքանչյուր օր սպասվում են կրթությանը վերաբերող կլոր սեղաններ: Առաջին օրվա կլոր սեղանի թեման էր «Կրթական որակի խնդիրները»:
«Որքան էլ ԵՊՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում առաջամարտիկ ու դրոշակակիր լինի, այնուամենայնիվ, նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցելը, կարծում եմ, պարտադիր է: Ցուցահանդեսը ոչ միայն մեր նվաճումները ցուցադրելու, այլ նաեւ ընդօրինակելու, սովորելու եւ փորձի փոխանակման հրաշալի առիթ է»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: