02.10.2007 | 
Հասարակություն
ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. «ԻՄ ԿՅԱՆՔԸ ԻՄ ՈՒՂԵՐՁՆ Է»
ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. «ԻՄ ԿՅԱՆՔԸ ԻՄ ՈՒՂԵՐՁՆ Է»
Հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ին ԵՊՀ-ում հուշ երեկո էր կազմակերպվել:

Միջոցառմանը, որը իրականացնում էր Արեւելագիտության ֆակուլտետը, հրավիրված էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը, ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը` Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպանը եւ ուրիշներ: 

Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն է ունեցել ինչպես ազգային եւ միջազգային շարժումների կողմնակիցների եւ առաջնորդների հոգեբանության ու գործելակերպի, այնպես էլ մյուս մարդկանց աշխարհայացքի, մտածելակերպի վրա:

«Մեր երկիրը մեզ տալիս է ամեն ինչ ապրելու, բայց ոչ կարիքները ագահորեն բավարարելու համար: Եվ կարելի է ասել, որ Գանդին իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ կարելի է պարզ ապրել եւ բարձր արժեքներով առաջնորդվել,- ասաց Ռ. Պանդեյը: -Երբ հարցրել են նրան, թե որն է իր ուղերձը աշխարհին, պատասխանել է. «Իմ կյանքը իմ ուղերձն է»»:

Դեսպանի խոսքերով` Գանդիի գաղափարները բռնության ու կոնֆլիկտների դաշտ հիշեցնող աշխարհում արեւի շողերի պես լուսավորում են մարդկանց կյանքը, հուսադրում նրանց եւ օգնում վերականգնել իրենց հավատը: 

Մահաթմա Գանդին ցանկանում է խաղաղություն տեսնել տարբեր մարդկանց, ազգերի եւ քաղաքակրթությունների միջև. «Ես ուզում եմ ապրել այնպիսի տան մեջ, որի բոլոր պատուհաններն ու դռները բաց են, եւ տարբեր երկրների, ժողովուրդների «մշակութային քամիները» անցնում են իմ տան միջով, սակայն ես հրաժարվում եմ տարվել նրանցից որևէ մեկով»,- մեջբերեց Ռ. Պանդեյը: 

Արմեն Բայբուրդյանը նաեւ հակիրճորեն պատմեց Գանդիի կյանքի մասին` ներկայացնելով նրա վառ կերպարը. «Գանդին իր կյանքում ամեն ինչ փորձել է ծխել, նույնիսկ գաղտնի աթեիստ է եղել, սակայն, ի տարբերություն մյուս մարդկային էակների, մեկ անգամ փորձելուց հետո ասել է` այլևս երբեք: 

Գանդին ուսումնասիրել է աշխարհի ամենատարածված կրոնները եւ եկել է մի քանի եզրակցությունների. բոլոր կրոնները ճշմարիտ են, բայց դրանցից ոչ մեկը կատարյալ չէ, որովհետև ունի մեկնաբանության կարիք:

Միջոցառման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ուսանողները երգեցին Հնդկաստանի օրհներգը, Գանդիի սիրած երգը: Նրանք նաեւ առաջնորդի հիշատակին նվիրված խոսքեր ասացին: Հանդիպման ավարտին ցուցադրվեց Մահաթմա Գանդիի մասին պատմող փաստագրական ֆիլմ:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։