27.03.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
KAS-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
KAS-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
Բազմաթիվ եւ բազմաբնույթ ծրագրեր, կրթաթոշակներ, արտասահմանում սովորելու հնարավորություն: Առաջարկում է «Կոնրադ Ադենաուեր»-ը:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները համալսարանականներին ներկայացրին հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրին գրասենյակի կողմից իրականացվող եւ ապագայում նախատեսված ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանեցին ուսանողների հարցերին: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) գերմանական քաղաքական հիմնադրամ է, որը Գերմանիայի տարածքում ակտիվ գործում է 2 կազմակերպչական և 16 ուսումնական կենտրոններում:

 

Դրանից բացի, հիմնադրամն իր արտերկրյա գրասենյակների օգնությամբ աշխարհի ավելի քան 120 երկրներում աջակցում է 200-ից ավելի նախագծերի իրականացմանը: «Քաղաքական երկխոսություն. Հարավային կովկաս» տարածաշրջանային ծրագրի շրջանակում 2008 թվականի սեպտեմբերին ճյուղային գրասենյակ է բացվել նաև Հայաստանում: Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը տեղեկացրեց, որ այս պահին գրասենյակի հիմնական նպատակը սեփական հիմնադրամը Հայաստանում ճանաչելի դարձնելն է:

 

Լիանա Մարուքյանը վստահ է, որ տեղեկատվության քաղաքականության գործում ամենից արդյունավետ միջոցը այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին ներկայանալն է: Հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագրերի մասին ինֆորմացիա կարելի է գտնել www. kas.de/kaukasus կայքէջում:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում: