15.12.2006 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց նախորդ չորս ամիսներին ՈւԽ նախագահի պաշտոնակատար, ինֆորմատիկայի եվ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Համլետ Մանուկյանը:

Առաջադրված միակ թեկնածուի օգտին էին քվեարկել նախագահության ներկա բոլոր 27 անդամները:

Դեկտեմբերի 15-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ 6-րդ գումարման ուսանողական խորհրդի առաջին համագումարը: Ներկաների համար հաշվետու ելույթով հանդես եկավ ՈւԽ նախկին նախագահ, այժմ ԵՊՀ ուսանողական բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը:

«Մայր բուհը, հանդիսանալով Հայաստանի եւ, իմ կարծիքով, նաեւ տարածաշրջանի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը, արժանի է ունենալ լավ եւ կազմակերպված ուսանողական ինքնակառավարման մարմին, իսկ նման կառույց ունենալը կախված է միայն մեզանից»,- իր ելույթում նկատեց Միհրան Հակոբյանը:

Համագումարից անմիջապես հետո ԵՊՀ 6-րդ գումարման նախագահության անդամները ընտրեցին ՈւԽ նախագահ, փոխնախագահ (միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Գրիգոր Գրիգորյան), քարտուղար (Երկրաբանության ֆակուլտետի ուսանող Նարեկ Ասատրյան):

«Եկեք մեր կարգավիճակը չընդունենք որպես պաշտոն, այլ ընդունենք որպես պարտականություն: Նախորդ կազմի համեմատ մենք առավելություն ունենք, այս դաշտը մեզ է փոխանցվում ոչ խարխուլ վիճակում եւ մեզ վրա մեծ պարտականություն է դրված արժանապատվորեն շարունակել այս գործը»,-նշեց ԵՊՀ ՈւԽ նորընտիր նախագահ Համլետ Մանուկյանը:

ՈւԽ հիմնական հանձնաժողովների նախագահների ընտրություններից հետո Համլետ Մանուկյանը առաջարկեց ստեղծել նոր ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի ուսանողների հոգեւոր մշակույթի զարգացմամբ: Առաջարկությունն ընդունվեց միաձայն:

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: