18.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՆԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՆԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լրագրություն, մշակույթ, գինի» խորագրով հանդիպում-քննարկում, որի ընթացքում Հայաստանի գինու պատմության թանգարանի՝ մշակույթի հաղորդակցության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց գինուն առնչվող թեմաների լուսաբանման առաձնահատկությունները և լրագրողի դերը գինու մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման սկզբում Ա. Հովհաննիսյանը խոսեց մշակութային լրագրությունից, մշակույթ լուսաբանող լրագրողների դերից ու կարևորությունից: Համեմատելով այլ երկրներում այս ոլորտի լրագրության զարգացման հետ՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում այն այդքան էլ զարգացած չէ։ «Աշխատաշուկայում այսպիսի լրագրողների պահանջարկը շատ մեծ է,սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում այս ոլորտում մասնագիտացած լրագրողներ գրեթե չկան»:

 

Անդրադառնալով ոլորտում մասնագիտանալու հարցին՝ նա նշեց. «Լրագրողների վերապատրաստումը օտարազգի մասնագետների կողմից այդքան էլ նպատակահարմար չէ: Յուրաքանչյուր երկիր ունի իր բնակլիմայական պայմանները, հետևաբար տարբեր են նաև խաղողի մշակման առանձնահատկությունները: Հետևաբար եթե գինեգործությունը տարբեր երկրներում տարբեր է, ապա լրագրողների՝ գինու թեման լուսաբանելը նույնպես տարբեր է լինում»:

 

 

Անդրադառնալով հանդիպման կարևորությանն ու կազմակերպմանը՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարինե Մկրտչյանը նշեց. «Ընտրված թեման ՈՒԳԸ անդամների, ինչո՞ւ ոչ, նաև ֆակուլտետում սովորող շատ այլ ուսանողների համար նոր է։ Այս թեմայով քննարկումներ ՈՒԳԸ կազմով չէինք ունեցել։ Հանդիպումը նոր հնարավորություն էր ինչ-որ չափով ծանոթանալու գինու թեմայի լուսաբանման առանձնահատկություններին, հասկանալու, որ լրագրողների դերը գինու մշակույթը զարգացնելու, այն լայն լսարանին ներկայացնելու հարցում չափազանց կարևոր ու մեծ է, և որ այդ թեման լուսաբանող լրագրողներն աշխատաշուկայում ունեն մեծ պահանջարկ»։

 

 

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով և ակտիվ քննարկմամբ։

Այլ նորություններ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ: