21.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՊՏԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՊՏԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբերի 14-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետին առընթեր գործող օպտիկների միջազգային կազմակերպության ուսանողական մասնաճյուղը («YSO Student Chapter»), համագործակցելով ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հետ, առցանց հարթակում անցկացրեց քվանտային օպտիկային նվիրված վեբինարների հերթական շարքը։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ քվանտային օպտիկայի վերջին նորություններին և կիրառություններին։

 

Գիտական հանդիպումների շարքն ստեղծվել է դեռևս 2020 թվականին և մինչ օրս հյուրընկալել է գիտնականների՝ Իտալիայի Տրենտոյի համալսարանից, Դանիայի տեխնիկական համալսարանից և Երևանի պետական համալսարանից։ Շարքն ունենալու է տրամաբանական շարունակություն՝ նպատակ ունենալով նպաստելու արագ զարգացող քվանտային տեխնոլոգիաների վերաբերյալ ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը և խորացմանը։

 

 

Նշենք, որ «YSO»-ն օպտիկայի միջազգային երկու կազմակերպությունների՝ «SPIE»-ի և «Optica»-ի միավորված մասնաճյուղն է ԵՊՀ-ում։ Վերոհիշյալ կազմակերպությունների մասնաճյուղերը ԵՊՀ-ում իրարից անկախ գործել են մոտավորապես 20 տարի, սակայն, 2022 թվականի փետրվարին միավորվելով, ձևավորել են «YSO»-n («Yerevan State University SPIE and Optica Student Chapter»):

 

 

«YSO»-ն այս տարի արդեն կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում՝ «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը և Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցը (MAOP 2022)։

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: