06.12.2006 | 
Գիտություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
Ծրագրավորող ուսանողների միջազգային մրցույթին Երեւանի պետական համալսարանի թիմը ցուցաբերեց լավագույն արդյունքները:

Նոյեմբերի 28-29-ին Երեւանում անցկացվեց համաշխարհային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը անդրկովկասյան երկրների միջեւ: Մասնակցում էին 9-ական թիմեր Հայաստանից եւ Վրաստանից: Մրցույթը զուգահեռ անցկացվում էր հյուսիսարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի 4 քաղաքներում` Երեւանում, Տաշքենդում, Բարնաուլում, Սանկտ-Պետերբուրգում:

Մրցույթի տեւողությունը 5 ժամ էր: Մրցույթի ավարտին ԵՊՀ համար 1 թիմը ցույց տվեց այս կարգի օլիմպիադաներում համալսարանի թիմերի գրանցած ամենաբարձր արդյունքը: Այն առաջ անցավ Թբիլիսիի պետական համալսարանի առաջատար թիմից եւ Անդրկովկասի թիմերի մեջ դարձավ առաջինը: Տրված 10 առաջադրանքից լուծելով 5-ը եւ գրավելով 27-րդ տեղը հյուսիսարեւելյան եվրոպական երկրների շարքում` ԵՊՀ համար 1 թիմը արժանացավ 2-րդ կարգի դիպլոմի: Այսպիսով` Անդրկովկասից որեւէ թիմ չի անցել եզրափակիչ փուլ:

ԵՊՀ համար 1 թիմի կազմում ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներն էին` Վահե Մուսոյանը, Դավիթ Հայկազյանը եւ Լեւոն Հայկազյանը: Համալսարանական մյուս թիմերը նույնպես առաջընթաց արձանագրեցին նախորդ տարիների համեմատությամբ:

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: