30.03.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ
ԵՊՀ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ
Շախմատի մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է 1-ին հորիզոնականը:

ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերը մեկնարկեցին շախմատ սպորտաձևից և անցկացվեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղաների առաջնությանը մասնակցում էր 12 բուհերի թիմ, իսկ աղջիկիների առաջնությանը՝ 8 թիմ:

ԵՊՀ ուսանողները երկօրյա մրցապայքարում զբաղեցրին 1-ին տեղը:

 

 

Թիմային հաշվարկում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Էրիկ Հարությունյանն ու Տիգրան Սարգսյանը առավելագույն 7 միավորից հավաքեցին 5,5-ական միավոր, իսկ անհատական պայքարում Տիգրան Սարգսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը:

 

 

Շախմատի առաջնության թիմային պայքարում աղջիկների հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը:

 

 

Շախմատի մրցապայքարից հետո անցկացվեց բադմինտոնի՝ անհատական և զուգախաղերի առաջնություն: Մասնակցեցին 10 բուհերի թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 2-ական տղա և աղջիկ: Անհատական առաջնությունում ԵՊՀ մարզիկ Արման Վարդանյանը գրավեց 2-րդ մրցանակային տեղը: ԵՊՀ մարզիկները տղաների զուգախաղում զբաղեցրին 2-րդ, իսկ աղջիկները՝ 3-րդ հորիզոնականները:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: