16.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՔՆՆԱՐԿՈւՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԹՈւՐՔԱԳԵՏՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՈւՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԹՈւՐՔԱԳԵՏՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում անցկացված գիտաժողովը նվիրված էր Թուքիայի տարածքում ապրող իսլամացած հայերին:

«Թուրքիայի իսլամացած հայերը» խորագրով գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն: Ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի ուսանողների մասնակցությամբ եւ նրանց համար կազմակերպված գիտաժողովն անցկացվեց ոչ ստանդարտ ձեւաչափով: Կազմակերպիչները հրավիրել էին «Արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանին, ով ուսանողների զեկույցներից առաջ փոքրիկ դասախոսություն կարդաց եւ պատասխանեց ուսանողների հարցերին:

 

«Թեման կարեւոր է ու խիստ հրատապ: Թուրքիայում ուսումնասիրում են հայկական կրոնական համայնքը, լուրջ հետազոտություններ անցկացնում, իսկ Հայաստանում պետական իշխանության ներկայացուցիչները մեզ նման անկախ աշխատող գիտնականներից են հարցի վերաբերյալ տվյալներ ստանում:»,- նշեց Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով` համապատասխան վերաբերմունքի պատճառով հայաստանցիների բացարձակ մեծամասնությունն անգամ չգիտի, որ Թուրքիայում մեծաքանակ հայեր են ապրում: Այնինչ նրանք կան, ապրում են ու պայքարում իրենց ծագումը, լեզուն ու մշակույթը պահպանելու համար:

 

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Լիլիթ Պողոսյանը նշեց, որ չնայած խիստ կարեւոր է հարցը` քաղաքական համատեքստում դիտարկելը, սակայն գիտաժողովի շրջանակում հարցը շեշտադրվել է էթնոլեզվաբանական տեսանկյունից: Ապագա թուրքագետներին առաջին անգամ հյուրընկալող գիտնականը կարեւորեց քննարկման ձեւաչափն ու նշեց, որ հատկապես թուրքագետները պետք է հնարավորինս խորն ուսումնասիրեն այս հարցը` գիտակցելով, թե ինչ քաղաքական շահարկումների առիթ կարող է այն դառնալ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: