20.12.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մի խումբ ուսանողներ «մանկացան» «ՍՕՍ» մանկական գյուղի փոքրիկների հետ:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ այսօր այցելեցին «ՍՕՍ» մանկական գյուղ, ինչպես իրենք են նշում, մանուկների հետ շփվելու, խաղալու եւ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու: Այցելության նպատակը ոչ թե մանուկներին նյութական օգնություն ցուցաբերելն էր, այլ հոգեպես նրանց աջակցելը: Այդ պատճառով էլ համալսարանականներն ընտրեցին հենց այդ գյուղը, որն ամեն ինչով ապահովված է:

 

«Ուզում էինք «մանկանալ», խաղալ ու ժամանակ անցկացնել երեխաների հետ: Այստեղ բոլորն այնքան բարի են ու հոգատար»,- ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոռ Ավագյանը: Ուսանողները, բախելով գյուղի յուրաքանչյուր տան դուռը, քաղցրավենիք եւ գրենական պիտույքներ էին բաժանում փոքրիկներին: Նրանց կացարաններին ծանոթանալուց հետո բակում տարաբնույթ խաղեր խաղացին եւ զվարճացան, իսկ վերջում երեխաները հյուրերին ցուցադրեցին իրենց պարային յուրօրինակ ընդունակությունները:

 

«Մենք իրականացնում ենք երկարաժամկետ ընտանեկան խնամք: Երեխաները 15 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվում են Երեւան` մեր երիտասարդական տներ, որտեղ նրանց մասին հոգ են տանում մանկավարժները: Մեր նպատակն է, որ մեր սաներից յուրաքանչյուրը դառնա հասարակության լիիրավ անդամ, եւ այդ նպատակի համար ջանք չենք խնայում, իսկ այսպիսի այցելությունները հոգեբանական մեծ օժանդակություն են երեխաների համար»,- նշեց «ՍՕՍ» մանկական գյուղի փոխտնօրեն Արմեն Մելքոնյանը: Ուսանողները տնօրենության հետ պայմանավորվեցին, որ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով կհյուրընկալվեն եւ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու ծրագրեր կմտածեն:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: