18.09.2006 | 
Կրթություն
ԱՊԱԳԱ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ
ԱՊԱԳԱ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ
Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը (IGEFA) արդեն 3-րդ տարին է` դրամաշնորհային եւ խրախուսական մրցանակներ է հանձնում Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողներին:

Սեպտեմբերի 18-ին գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ IGEFA-ի հերթական բարեգործական ակցիան: Հիմնադրամի նախագահ Ռուզաննա Օհանջանյանը հիմնել է IGEFA ֆոնդը ի հիշատակ իր դստեր` Իրինա Գյուլնազարյանի: Վերջինս Կալիֆորնիայի Սանտա Բարբարա համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողնուհի եւ տաղանդավոր բանաստեղծ էր, անսահման հայրենասեր մի մարդ, ով ամեն տեղ ու միշտ նշում էր իր հայ լինելու հանգամանքը:

«Ավարտել էր 4-րդ կուրսը, տունդարձի ճանապարհին ավտովթարի ենթարկվեց…,-հուզմունքը հազիվ զսպելով` պատմեց Ռուզաննա Օհանջանյանը: -Ինքն այնքան լուսավոր հետք է հասցրել թողնել, որ իր ընկերները, գործընկերները եւ Հայաստանում, եւ Կալիֆորնիայում շարունակում են նրա գործը»:


Հիմնադրամը մեծահարուստների նվիրատվությունների շնորհիվ չէ, որ գոյատեւում է: Սանտա Բարբարայի երեխաները եւ ուսանողներն, ովքեր ճանաչում էին Իրինային, որոշել էին օգնել իրենց հայ հասակակիցներին: Նրանք բարեգործական համերգ-միջոցառում էին կազմակերպել, հավաքած գումարն էլ տվել IGEFA-ին, որ ԵՊՀ ուսանողների մրցանակներն ապահովեն:

Առաջին մրցանակի արժանացած Գայանե Նազարյանը ստացավ 500 դոլար դրամական պարգեւ: «Իսկապես չէի սպասում այս մրցանակին: Պարզապես պատմել եմ իմ եւ իմ ծավալած գործունեության մասին: Անսահման շնորհակալ եմ, որ մարդիկ գնահատում են այն, ինչ արել եմ, ինչ ուզում եմ անել»,-ասում է Գայանեն: Իսկ գումարը միանշանակ ծախսելու է գրքերի եւ մասնագիտությանն անհրաժեշտ այլ նպատակներով:

Մրցույթին մասնակցողները լրացրել են հայտեր իրենց անձնական տվյալներով, կցել դրան իրենց գնահատականների թերթիկը, ինչպես նաեւ հայերեն ու անգլերեն էսսե գրել իրենց մասին:


Մրցանակաբաշխության ընթացքում IGEFA-ի կատարած գործը բարձր գնահատելով` Ռ. Օհանջանյանին ողջունեցին ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը, դասախոսներ եւ ուսանողներ: Ռուզաննա Օհանջանյանը դասախոսել է ԵՊՀ-ում, 1992-ին մեկնել ԱՄՆ, այնտեղ ստացել դոկտորական աստիճան:


2005 թ-ի դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, որը մրցանակաբաշխության ժամանակ նրան հանձնեց պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: