15.05.2007 | 
Կրթություն
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
Մայիսի 15-ին ԵՊՀ նոր մասնաշենքում «Անձ եւ հասարակություն» խորագրով կլոր սեղան էր կազմակերպվել:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) կազմակերպած կլոր սեղանին մասնակցում էին ԵՊՀ աստվածաբանության, սոցոլոգիայի, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների ուսանողները:

«Մենք նպատակ ունեինք անձի և հասարակության խնդիրը դիտարկել հոգեբանության, աստվածաբանության եւ սոցոլոգիայի տեսանկյունից միաժամանակ: Վերջին հաշվով այս երեք մասնագիտացումներից ամեն մեկն իր ձեւով, իր տեսանկյունից է քննարկում այս հարցը: Բայց նրանք բոլորն էլ աշխատում են ի օգուտ մարդկանց»,- ասաց կլոր սեղանի կազմակերպիչը` ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս Սոֆյա Օստրագորսկայան:

Զեկուցումները ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Գոռ Բաղդասարնի հեղինակած կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ:

«Ես թեմային հարմար կուրսային աշխատանք էի գրել եւ ինձ առաջարկել էին փոքրիկ զեկուցմամբ մասնակցել կլոր սեղանին: Ընտրական փուլում աշխատանքս կլոր սեղանին մասնակցելու հնարավորություն էր ստացել»,- ասաց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի ուսանող Քնարիկ Առաքելյանը:

Զեկույցները ընտրվել էին ուսանողների` դեռեւս մարտ ամսին ներկայացված աշխատանքներից: Զեկուցողները թեման ներկայացնում էին ռուսերեն լեզվով:

Ըստ Սոֆյա Օստրագորսկայայի` կլոր սեղանը ուսանողների համար ոչ միայն գիտական բարի ավանդույթ է, այլ նաեւ մեկ անգամ եւս ռուսերենով շփվելու, իրենց մասնագիտությունն ու գիտելիքները ռուսերենով ներկայացնելու հրաշալի հնարավորություն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։