15.04.2022 | 
Ուսանողական
ԵՊՀ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ մարզիկների թիմը թեժ մրցապայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը՝ եզրափակիչ փուլում հաղթելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) մարզիկների թիմին:

Տղաների պայքարին ՀՀ տարբեր բուհերից մասնակցում էր 10 թիմ, իսկ աղջիկների պայքարին՝ 8 թիմ:

 

2-րդ տեղը զբաղեցրեց ՀԱԱՀ հավաքական թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) թիմը:

 

ԵՊՀ տղաների՝ բասկետբոլի թիմի մարզիչ Վլադիմիր Զաքոյանը նշեց. «ԵՊՀ թիմում տարբեր ֆակուլտետներից ընդգրկված են տարբեր կուրսերի ուսանողներ: Բավականին լարված մրցապայքար էր, սակայն ԵՊՀ մարզիկները փայլուն արդյունք գրանցեցին, և դա այն դեպքում, երբ մեծ մասը սկսնակ է. միայն մի քանիսն են երկար ժամանակ զբաղվում բասկետբոլով»:

 

 

Թեժ մրցապայքար տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների հավաքական թիմերի միջև: Խաղն ավարտվեց 5:5 հաշվով, և թիմերը շարունակեցին մրցապայքարը: Վերջնական արդյունքում խաղն ավարտվեց 7:5 հաշվով:

 

 

ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի հավաքական թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ 2-րդ հորիզոնականը գրավեց ՀՊՏՀ-ի թիմը: Պատվավոր առաջին հորիզոնականում ՖԿՀՊԻ հավաքականն էր:

 

ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի թիմի մարզիչ Լուսինե Մելքոնյանը մարզական խաղերին մասնակցությունը և ուսանողների գրանցած արդյունքները գնահատելիս նշեց. «3-րդ մրցանակային տեղը զբաղեցրինք՝ հաղթելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հավաքականին: Բավականին ուժեղ թիմ էր: Ցավոք, այս տարի էլ չկարողացանք գերազանցել  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների թիմին, այնուամենայնիվ, բավականին լավ արդյունք գրանցեցինք»:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԺ ՄՈԴԵԼ» ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «ԱԺ մոդել» սիմուլյացիոն խաղ-մրցույթը, որի ժամանակ երեք խմբակցությունների բաժանված ուսանող-պատգամավորները ներկայացրին ՀՀ զարգացման իրենց ծրագրերը: Խաղն ավարտվեց «Հանրապետական» կուսակցության հաղթանակով:
«ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՄԻՆՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՍ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Այս անգամ զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նունե Բադալյանի հետ։ Ֆիզիկայից զատ՝ Նունեն հետաքրքրվում է արվեստով՝ գրականությամբ, կինոյով, կերպարվեստով: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ և այն կապում ֆիզիկայի հետ: Առավել հետաքրքրվում է օպտիկայով։