26.08.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ԵՊՀ սովորողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից առկա եղանակով:

Առանձին մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացները ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և համապատասխան պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց:

 

Անկախ ուսուցման ձևից (առկա, առցանց)՝ բոլոր դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համա­կարգում (ՈՒԿՀ):­

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։