07.11.2022 | 
Կրթություն, Մշակույթ
«ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐ
«ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐ
ԵՊՀ-ում ցուցադրվել է երկու ֆիլմ, մեկը՝ ԱՄՆ արտադրության կարճամետրաժ «Կատարյալ աղետ» ֆիլմը, երկրորդը՝ Բոլիվիայի արտադրության երկարամետրաժ ֆիլմը՝ «Թող լինի ջուրը Անդերից մինչև Ամազոն» վերնագրով:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի համագործակցությամբ ցուցադրվեցին կլիմայի փոփոխություններին առնչվող ֆիլմեր:

 

 

«Արևորդի» փառատոնը բացառիկ է նրանով, որ այն ողջ Հարավային Կովկասում միակն է, որն անդրադառնում է բնապահպանական ֆիլմաշխարհին: Այս տարի անցկացվում է 11-րդ փառատոնը, սակայն այն ունի ավելի քան 16 տարվա պատմություն:

 

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով «Արևորդի» կինոփառատոնի հետ երկարատև համագործակցության կարևորությունը, ասաց․ «Այս տարի կինոփառատոնի բացման օրը համընկավ համալսարանում անցկացվող ցուցահանդեսի հետ: Բնապահպանությամբ հետաքրքրված մարդիկ, որոնք հավաքվել էին ԵՊՀ-ում, հնարավորություն ունեցան դիտելու թեմատիկ ֆիլմեր, որոնց հաջորդեցին հետաքրքիր քննարկումներ: Կինոդիտմանը ներկա էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, բարձր դասարանների սովորողներ և, իհարկե, ուսանողներ»:

 

«Արևորդի» կինոփառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք ամեն տարի փորձում ենք Հայաստան բերել ու հայերենով (համաժամանակյա տեքստային թարգմանությամբ) ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմեր: Այս տարի թիրախավորել ենք կլիմայի փոփոխության թեման, և բոլոր ֆիլմերն անդրադառնում են կլիմայական փոփոխություններին ամբողջ աշխարհում»:

 

Ս. Քալանթարյանն ընդգծեց, որ իրենց նպատակն է թեմատիկ ֆիլմերի ցուցադրման շնորհիվ «ստիպել» մարդկանց փոխել իրենց կենսակերպը, որպեսզի  էականորեն նվազեն բնությանը հասցվող վնասները: Նրա խոսքով՝ փառատոնի և ԵՊՀ-ի համագործակցությունը կարևոր է, քանի որ փառատոնի հիմնական թիրախը հենց երիտասարդությունն է, ըստ որում ոչ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողությունը, այլև առհասարակ բոլորը, քանի որ բնապահպանական բոլոր խնդիրներն անմիջականորեն կապվում են բոլոր ոլորտների հետ:

 

Նշենք, որ ամեն տարի փառատոնի շրջանակում ներկայացվում են բնապահպանական տարբեր թեմաներով ֆիլմեր, որոնց նպատակը հասարակության իրազեկվածության աստիճանը բարձրացնելն է:

 

Հավելենք, որ ֆիլմերը ցուցադրվել են «Bioexpo» ցուցահանդեսի շրջանակում:

Այլ նորություններ
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։