15.06.2010 | 
Կրթություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ի ՆՊԱՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ի ՆՊԱՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Ռոստոկի համալսարանի քիմիայի ինստիտուտի օրգանական քիմիայի բաժնի վարիչ Պետեր Լանգերին:

ԵՊՀ ռեկտորը գերմանացի հյուրին ներկայացրեց Երեւանի պետական համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը: Նա նշեց, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակներում ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները վերապատրաստվելու եւ ուսանելու են մեկնում Գերմանիա:

 

Պարոն Լանգերը հույս հայտնեց` շուրջ 20 տարի առաջ սկիզբ առած համագործակցությունը կլինի շարունակական: Նա նշեց, որ վերջին 5 տարիներին ինքը պատրաստակամորեն աջակցում է ԵՊՀ ուսանողներին, մագիստրոսներին ու ասպիրանտներին Գերմանիայում կրթություն ստանալու հարցում: Պետեր Լանգերը տեղեկացրեց, որ 2008-2009 ուստարվա ընթացքում քիմիայի ֆակուլտետի 8 ուսանողներ վեց ամիս ուսանել են Ռոստոկի համալսարանում: Այդ ծրագրերում մեծ աջակցություն է ցուցաբերել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Ուսանողները Ռոստոկի համալսարանում սովորում են աշխատել ժամանակակից սարքավորումներով ու ժամանակակից մեթոդներով, ինչն իրենց օգնում է հետագայում Հայաստանում դրանք կիրառել գիտության տարբեր բնագավառներում:

«Ինձ համար շատ կարեւոր է, երբ Երեւանի պետական համալսարանի ուսանողները Ռոստոկի համալսարանում սովորելուց հետո վերադառնում են Հայաստան եւ զբաղվում գիտական գործունեությամբ»,- ասում է պարոն Լանգերը:

 

Նրա խոսքերով` Հայաստանի Հանրապետությունն ու Երեւանի պետական համալսարանը բավականին ջանքեր են գործադրում իրենց ուսանողների համար, եւ արդարացի է, երբ ուսանողները սովորելուց հետո վերադառնում են հայրենիք: Վերջում ԵՊՀ ռեկտորը Պետեր Լանգերին հանձնեց ԵՊՀ ոսկեզօծ մեդալ:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: