19.11.2007 | 
Հասարակություն
ՇՈՒՇԻՆ` ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
ՇՈՒՇԻՆ` ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
«Հայկական կենդանի մնացած միակ բերդաքաղաքի ապագան մեր ձեռքերում է»,- ասում է գրող, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը:

Այսօր ԵՊՀ Մշակութի կենտրոնի դալիճում բացվեց «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» վերնագրով ցուցահանդեսը: Տարբեր ժամանակներում եւ տարբեր մարդկանց կողմից արված լուսանկարները պատմում էին Շուշիի անցյալի եւ ներկայի մասին:

«Մենք արդեն Շուշիի վերաբերյալ 7 հազար լուսանակար ունենք, որոնց միայն մի մասն ենք այսօր ներկայացրել: Սակայն, կարծում եմ, դա էլ բավարար է լեգենդար բերդաքաղաքի մասին մի փոքր պատկերացում կազմելու համար: Երիտասարդները պետք է ճանաչեն հայրենի եզերքի յուրաքանչյուր հատված, ապագա սերնդի մեջ պետք է սեր արթնացնեք դեպի մեր պատմական հողերը. սա է մեր նպատակը: Հենց դրա համար էլ որոշեցինք ուսանողներից սկսել»,- ասում է Բակուր Կարապետյանը:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին նաեւ հինավուց քաղաքի պատմության, մշակութային կյանքի, հայ եւ հարեւան երկրների հազարամյա բարեկամության մասին պատմող մի քանի գրքեր, որոնց հեղինակը Բակուր Կարապետյանն է: Վերջում ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր երբեմնի մշակութային կենտրոնի` Շուշի բերդաքաղաքի մասին: 

Ֆիլմը բազմաթիվ մարտերի բեմ դարձած քաղաքի ավերված փողոցների, բնակիչների ծայրահեղ աղքատ կենսակերպի եւ «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած մի քանի ծրագրերի մասին էր: 

«Մենք նպատակ ունենք Շուշին վերականգնել զբոսաշրջության եւ բիզնեսի միջոցով, ուստի ներդրումների համար շահավետ պայմաններ պետք է ստեղծենք: Դրա համար էլ նախատեսում ենք գործարարների միջոցով վերականգնել քաղաքի մի փողոց, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան բիզնեսի որեւէ ճյուղ զարգացնել: Չի անտեսվի նաեւ մշակութային կյանքը»,- ասում է Բակուր Կարապետյանը:

Հիմնադրամը մոտ ապագայում նախատեսում է նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին պատմող ցուցահանդես կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն մոտ 3 հարյուր լուսանկարներ: Կտպագրվեն նաեւ նոր գրքեր, որոնց միջոցով ավելի շատ կիմանանք Արցախյան գոյամարտի մասին:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։