11.04.2011 | 
Կրթություն
ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՄԱՍՆԱԳԵՏԸ
Ռուս հոգեբան Սոֆյա Նարտովա-Բոչավերը ԵՊՀ-ում հանդես է գալիս եռօրյա դասախոսությունների շարքով:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն ապրիլի 11-ից 13-ը կմասնակցեն ռուս հոգեբանի դասախոսություններին ու գործնական պարապմունքներին: Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սոֆյա Նարտովա-Բոչավերի` «Սուվերենության հոգեբանություն» խորագրով դասախոսություններին մասնակցում են հիմնականում «Անձի հոգեբանություն եւ խորհրդատվություն» մասնագիտացումն ընտրած բարձր կուրսի ուսանողները, իսկ ահա ապրիլի 13-ի գիտագործնական սեմինարը նախատեսված է «Անձ եւ սոցիալական միջավայր» լաբորատորիայի գիտաշխատողների եւ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոսների համար:

 

«Համաշխարհային հոգեբանության միտումներից մեկն այն է, թե ինչպես մոտեցնել հոգեբանությունն առօրյային, մարդու կենցաղին: Օրինակ` երբ մեկին որեւէ բան ենք նվիրում, այդ նվերի միջոցով ցույց ենք տալիս, թե մեր կարծիքով ինչի կարիք ունի մարդը, հետեւաբար նվերը մարդու «ես»-ի հայելին է»,- նշում է Սոֆյա Նարտովա-Բոչավերը: Ըստ հոգեբանի` թեեւ աշխարհն այսօր քայլում է գլոբալիզացիայի ճանապարհով, սակայն մարդու համար սահմանների, սեփական տարածության հարցը շարունակում է մեծ տեղ զբաղեցնել:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։