13.09.2012 | 
Կրթություն
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ում ներդրվել է մագիստրոսական նոր ծրագիր, որը տարածաշրջանում միակն է:

«Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: Ծրագրի ղեկավար, Եվրոպակաn ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ուսանողներին եւ հյուրերին ներկայացրեց ծրագրի բնույթը եւ դրա ընթացքը` նշելով, որ դասավանդելու համար հրավիրվելու են լավագույն մասնագետները:

 

Այս տարի այդ ծրագրով սովորելու են 29 ուսանողներ, չնայած նախապես դիմել է 95 դիմորդ: Քանի որ այն տարածաշրջանային բնույթ է կրում, ուսանողներն էլ ներկայացնում են Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Լիտվան եւ Տաջիկստանը: «Մենք շատ ուրախ ենք, որ ձեզ այստեղ հանդիպում ենք: Կարծում եմ` ծրագիրը բացառիկ է մեր համալսարանում, քանի որ դրա օգնությամբ հաղորդակցվում եւ ամուր կապեր են ստեղծում տարբեր երկրների ուսանողները: Այն օգտակար է ոչ միայն կրթական առումով, այլեւ զուտ իրար ճանաչելու»,- ողջունելով ուսանողներին` նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Մագիստրոսական այս ծրագիրն իրականացնում են Արեւելյան գործընկերության 4 պետությունների առաջատար համալսարանները` Երեւանի պետական համալսարան, որը նաեւ համակարգողն է, Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան եւ Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարան: Երեւանում մեկ տարի սովորելուց հետո ուսանողներn ուսումը կշարունակեն նշված գործընկեր համալսարաններից մեկում` կախված մասնագիտացման ընտրությունից:

 

«Այս ծրագիրն իսկապես բացառիկ է, եւ Եվրոպական միությունը հպարտ է, որ կարողանում է այն իրականացնել: Հուսով ենք, որ տարբեր երկրների ուսանողները սովորելուց հետո կկարողանան նպաստել եվրոպական տարածքում մարդու իրավունքների եւ դեմոկրատիզացիայի զարգացմանը»,- ծրագրի մեկնարկի ժամանակ ասաց Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

 

Եվրամիության «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիքի» կողմից տրամադրված դրամաշնորհով ուսանողները գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք կբերեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման ոլորտում, կսովորեն բազմամշակութային միջավայրում, իսկ նրանց կդասավանդեն տեղի լավագույն մասնագետներն ու արտասահմանցի հրավիրյալ դասախոսները:

Այլ նորություններ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։