30.10.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ…
ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ…
Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ ուսանողների հյուրը Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովն էր:

Հանդիպումը կազմակերպվել էր նրա` Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում` ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության ջանքերով: Ներկաների մեջ մեծամասնություն էին կազմում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունելով հյուրին, ասաց, որ 90-ամյա համալսարանը իրավամբ համարվում է մեր երկրի եւ տարածաշրջանի գիտամշակութային խոշորագույն կառույցներից մեկը: Հայաստանի եւ Բելառուսի ժողովուրդները ունեն համագործակցության երկարմայա պատմություն, որը ժամանակի հետ ավելի է զարգանում: «Մենք համոզված ենք, որ Ձեր այցը հայ-բելառուսական նոր փոխհարաբերությունների սկիզբը կդնի:

 

Մեզ կապում է ոչ միայն Հայրենական պատերազմի ժամանակ ձեւավորված ռազմական եղբայրությունը, այլեւ գիտակրթական համագործակցությունը»,- ասաց պարոն Սիմոնյանը: Իսկ Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Մարտինովը, շնորհակալություն հայտնելով լավ ընդունելության համար, ասաց. «Քանի որ Ձեր շարքերում նստած են այնպիսի մարդիկ, ովքեր ապագայում դառնալու են իմ գործընկերները, հուսով եմ, որ ձեր էներգիայի եւ տաղանդի շնորհիվ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն:

 

Ուզում եմ նշել, որ այստեղ դեսպանատուն բացելուց հետո մեր երկրի ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 10 անգամ»: Նախարարն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Բելառուսի արտաքին քաղաքականության ընդհանուր բնութագիրը, տնտեսական կապերն ու համագործակցությունը, աշխարհաքաղաքական դիրքը, միջազգային ապրանքաշրջանառությունը եւ այլն: Այնուհետեւ նա պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ուսանողներին հուզող հարցերին: Հարցերը հիմնականում վերաբերում էին Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ Բելառուսի դիրքորոշմանը:

 

Որոշ ուսանողներ դժգոհություն հայտնեցին այն մասին, որ նախարարը իրենց հարցերին տալիս էր խուսափողական պատասխաններ: Այսպիսի հանդիպումների արդյունքում մեր ուսանողները սկսում են իրենց մտքերն ու գաղափարներն ավելի արժեւորել, սովորում են, թե ինչպես կարելի է դիվանագիտական լեզվով արտահայտել մտածածը: Սա նաեւ պրակտիկայի մի ձեւ է, որտեղ, բացի գիտելիքներից, ծանոթանում են նաեւ դիվանագիտական էթիկայի նորմերին»,- ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։