25.11.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:

«…և նորից գարուն» ներկայացման դիտում-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում:

 

Ներկայացումից հետո ուսանողների և բեմադրության անձնակազմի միջև տեղի ունեցավ հարցուպատասխան, քննարկվեցին կերպարների առանձնահատկությունները և բեմադրության մեջ կատարված նորամուծությունները: Ուսանողները ողջունեցին ստեղծագործական նոր լուծումները՝ ժամանակակից երաժշտական ձևավորումը և պոեզիայի առկայությունը:

 

Ներկայացման բեմադրիչ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, ընդգծելով հինը և նորը ներդաշնակորեն միաձուլելու կարևորությունը, նշեց. «Արվեստում ոչնչից չեմ վախենում: Ենթագիտակցորեն նորամուծություն անելու նպատակը ներկայացումներին թարմ հայացքով նայելն ու երիտասարդներին գրավելն է։ Մասնավորապես այս բեմադրությունը հույսով լցվելու ուժ կտա»:

 

Նշենք, որ կենտրոնի սաները նախորդիվ դիտել են նաև Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Չուչել» և Հ. Մալյանի անվան թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումները:

 

Ըստ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի՝ ուսանողների համար սա ոչ միայն դերասանական տարբեր խաղերին ու ռեժիսորական աշխատանքներին ծանոթանալու, այլև աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործությունները ճանաչելու և մտահորիզոնն ընդլայնելու հնարավորություն է:

 

Հավելենք, որ «… և նորից գարուն» ներկայացման հիմքում աշխարհահռչակ ամերիկացի գրող Օ’Հենրիի հինգ նովելներն են:

 

Հ․Գ․ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Մշակութային դաստիարակություն» ծրագիրը ներառում է ոչ միայն ներկայացումների ու ֆիլմերի դիտում-քննարկումներ, այլև հանդիպում-դասախոսություններ մշակույթի գործիչների հետ, վարպետության դասեր, այցելություններ մշակութային հաստատություններ և այլն:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: