13.03.2009 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դարեր շարունակ հայոց պետականության գոյության և դրա բացակայության պայմաններում անգամ երկրի ու հասարակության առաջ մղող ուժը, բարոյական նկարագիրը կերտողը դպրությունն է եղել:

ԵՊՀ ռեկտորատը, մտահոգված լինելով բարձրագույն կրթական հաստատությունների շուրջ ստեղծված իրավիճակով և այն հանգամանքով, որ արդեն տևական ժամանակ է, ինչ որոշ ուժեր յուրատեսակ արշավ են սկսել ԵՊՀ-ի դեմ, փորձելով սասանել այն հեղինակությունը, որ Մայր բուհն ունի հասարակության աչքում որպես ազգային արժեք, հարկ է համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. Երևանի պետական համալսարանը հայ ժողովրդի կողմից իր պատմության ընթացքում ստեղծած ամենաթանկ ազգային արժեքներից է:

 

Գիտակցելով համալսարանի գոյության 90 տարիների վաստակն ու մեծանուն համալսարանականների գործը շարունակելու պատասխանատվությունը` համալսարանի աշխատակիցները արդի դժվար պայմաններում ջանում են հայ ազգի համար արժանի տեղ ապահովել գալիք գիտելիքի համաշխարհային հասարակությունում, կրթել այն երիտասարդ սերունդը, որով պայմանավորված է մեր ազգի ապագան: Այդ գործում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստիպված է հաղթահարել բազում դժվարություններ, այդ թվում նաև մեր հասարակության բոլոր օղակներում առկա և միանգամայն դատապարտելի կոռուպցիայի դրսևորումները:

 

Սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իրականացվում են անհեռատես, մակերեսային և էժանագին քայլեր, վտանգվում է մեր կրթական համակարգը, խարխլվում են ազգային միասնությունը, պետության և պետականության բարոյական և իրավական հիմքերը: Այս համատեքստում խստորեն դատապարտում ենք ԵՊՀ-ի դեմ շարունակ տարվող վարկաբեկման քարոզչությունը, որի վերջին դրսևորումն է «Միասին» շարժման և նրա հովանավորների կողմից կազմակերպված ակցիան:

 

Առանց որևէ հիմնավորում ներկայացնելու մարդկանց պիտակավորելուն միտված և իրավական պետության հետ անհամատեղելի նման գործողությունների հետևանքները մեծ վնաս են հասցնում ոչ միայն Երևանի պետական համալսարանին, այլև մեր հասարակությանը և պետությանը: 1930-ական թվականների մեթոդներով ղեկավարվող մարդկանց նման վարքագիծը ոչ միայն մերժելի է բարոյական տեսանկյունից, այլև պատժելի է գործող օրենքներով: Խուսափելով կոռուպցիայի դեմ պայքարի իրավական միջոցներից և օգտագործելով «սև PR-ի» մանիպուլյացիոն տեխնոլոգիաները` նշված ակցիայի մասնակիցների ծավալած գործունեությունը արհամարհում է քաղաքակրթության իրավական սկզբունքները, մասնավորապես` անմեղության կանխավարկածը, վարկաբեկում ազգային և համամարդկային բարոյական արժեքները` սեպ խրելով Երևանի պետական համալսարանի և հասարակության միջև:

 

Երևանի պետական համալսարանը պայքարել և պայքարելու է մեր ազգային ինքնության հիմքերը խարխլելու ամեն մի երևույթի դեմ` ապավինելով մեր հասարակության լայն շերտերի աջակցությանը և ակնկալելով Պետական մարմիններից պետական մոտեցում Պետական համալսարանին: Ա. Հ. Սիմոնյան (Ռեկտոր,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ) Գ. Գ. Գեւորգյան (Գիտական քաղ. եւ միջ. համագործակցության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ) Ա. Կ. Գրիգորյան (Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ) Ա. Ռ. Քարամյան (Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր) Ա. Ց. Մալխասյան (Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Վ. Ս. Պետրոսյան (Գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու) Հ. Գ. Ժամհարյան (Ուսումնամեթոդական վարչության պետ, կենսաբանական գիտ. թեկնածու) Ռ. Մ. Ավագյան (Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ) Ա. Ռ. Ավետիսյան (Արհմիության նախագահ) Ա. Ա. Ավագյան (Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Հ. Ղ. Միրզոյան (Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Գ. Վ. Մելիքյան (Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ) Կ. Մ. Կարապետյան (Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ) Է. Ս. Գեւորգյան (Կենսաբանության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ) Յու. Լ. Վարդանյան (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Գ. Հ. Պետրոսյան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր) Լ. Ա. Շեկյան (Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան) Պ. Բ. Բալայան (Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ) Է. Գ. Մինասյան (Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Ռ. Տ. Մկրտչյան (Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ) Դ. Ռ. Հայրապետյան (Խորհրդի քարտուղար, ռեկտորի օգնական, հոգեբանական գիտությունների թեկնածու) Ա. Ա. Սահակյան (Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր) Հ. Լ. Սարգսյան (Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր) Տեր Ա. Եպիսկոպոս Ժամկոչյան (Աստվածաբանության ֆակուլտետի դեկան) Գ. Ս. Ղազինյան (Իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ) Վ. Ժ. Դումանյան (Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ) Մ. Տ. Հակոբյան (Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ) Ա. Ե. Մկրտիչյան (Սոցիոլոգիայի Ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր) Ա. Ս. Ալեքսանյան (Գիտական գրադարանի տնօրեն) Ռ. Գ. Գրիգորյան (Գլխավոր հաշվապահ) Հ. Գ. Թումանյան (Ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ) Ժ. Ս. Մանուկյան (ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն) Ռ. Վ. Մարկարյան (Քաղպաշտպանության ամբիոնի վարիչ)

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։