29.05.2007 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է
ԵՊՀ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է
Մայիսի 29-ը ԵՊՀ-ում կրկնակի պարգեւատրման օր էր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նվերներ եւ դրամական պարգեւներ հանձնեց ապրիլ-մայիս ամիսներին անցկացված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզական խաղերի 8-րդ մրցաշարում մրցանակային տեղ գրաված ուսանողներին: Նույն խրախուսմանն արժանացան նաեւ ապրիլ ամսին Արցախի պետական համալսարանում անցկացված միջբուհական ուսանողական հայկական առաջին օլիմպիադայից հաղթանակով վերադարձած ուսանողները:

Երկու մրցաշարերում 1-ին տեղ գրաված ուսանողները նվերներից բացի պարգեւատրվեցին ԵՊՀ բրոնզե մեդալով:

17 տարբեր համալսարանականների ներկայացուցիչների շարքում ԵՊՀ հավաքական թիմերը 7 մարզաձեւից 4-ում գրավել են մրցանակային տեղեր, իսկ շախմատի աղջիկների հավաքականը դարձել է մարզական խաղերի չեմպիոն:

Մեր համալսարանականները Արցախից նույնպես ձեռնունայն չեն վերադարձել: Օլիմպիադային մասնակցած ԵՊՀ հինգ ֆակուլտետների երեք ներկայացուցիչներ ստացել են առաջին կարգի մրցանակ:

«Կարեւորը նվերներն ու պարգեւները չեն, այլ Ձեր ուշադրությունը: Այս հաղթանակները ոչ միայն մեր, այլ նաեւ մեր դասախոսների ու մարզիչների հաղթանակներն են»,- ասաց պատմության ֆակուլտետի ուսանող Գագիկ Մելքոնյանը:

Պարգեւատրվեցին նաեւ ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի ներկայացուցիչները, որոնք մրցաշարի մասնակից թիմերի մարզիչներն էին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով բոլորին, մաղթեց միայն «հաղթական պահեր»: «Համալսարանը հպարտանում է ձեզնով: Առաջ դեպի նոր հաղթանակներ»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: