2006 թ-ին ուսանողների մուտքը Մայր բուհ կարեւորելու, խորհրդանշական ու առանձնահատուկ դարձնելու համար ԵՊՀ մշակույթի կենտրոնը բուհի ղեկավարության` ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի, ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանի օժանդակությամբ, ձեռնամուխ էին եղել ծրագրի իրականացմանը:
Համալսարանի հիմնադրման պատմությունը ներկայացնող պարային թատերականացված ներկայացումից հետո հավաքված ուսանողներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` Երվանդ Երզնկյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի (գեղ. ղեկավար` Հովհաննես Միրզոյան) կատարմամբ հնչեց ԵՊՀ հիմներգը:
Առաջին կուրսեցիների երդման տեքստի ընթերցման համար երկու առաջին կուրսեցի էր ընտրվել:
Այնուհետեւ ուսանողներին ողջունեցին սիրված ու ճանաչված երգիչներ Աննա Խաչատրյանը, Արթուր Իսպիրյանը, Տաթեւ Աղամիրյանը եւ «Անելիք բենդը», Արմեն Դարբինյանը, Շուշան Պետրոսյանը:
Լուսային էֆեկտները, հետաքրքիր ծրագիրն ու հրավառությունը աննախադեպ էին Երեւանի պետական համալսարանի պատմության մեջ:

Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։