Երեւանի համալսարանի բարեկամների, Հայկական միջազգային քոլեջի բարեգործական դրամաշնորհի միջոցներով մայիսի 22-ին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացվեց տերահերցային ալիքների լաբորատորիա:
Պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը մանրամասն բացատրեց տերահերցային համակարգի կատարող ֆունկցիաները: Այդ սարքավորումը հնարավորություն է ստեղծում մի քանի հաճախությունների տիրույթում կատարել նյութերի հետազոտություն:
«Տերահերցային համակարգը, ֆիզիկական հիմնարար նշանակություն ունենալուց բացի, անվտանգության առումով ունի նաեւ ռազմական կարեւորություն»,- նկատեց պրոֆեսոր Ավետիսյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, թե տերահերցային ալիքների լաբորատորիայի բացումը գիտության առաջընթացի մեծ քայլ է:
Այսուհետ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լաբորանտները, ասպիրանտներն ու մագիստրոսները հնարավորություն կունենան հետազոտություններ կատարել ժամանակակից սարքավորումների օգնությամբ:
Վերջում ցուցադրվեց ֆիլմ, որտեղ պատմվում էր տերահերցային համակարգ միջոցով կատարված ուսումնասիրությունների մասին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:

ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։