12.05.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ծրագրի վերջնաժամկետը մայիսի 13-ն է:

Կիրականացվեն սեմինար-դասընթացներ, որոնք կօգնեն երիտասարդներին ինքնադրսեւորվելու կարիերայի բնագավառում: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը Ուսանողական խորհրդի հետ համատեղ մայիս-հունիս ամիսներին կիրականացնի «Երիտասարդական մասնակցությունը եւ արդի աշխատաշուկայում ինտեգրմանը խթանող գործոնները» խորագրով ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մասնակիցների կարիերայի զարգացմանը, բարձրացնել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում, կարեւորել ուսանողների մասնակցությունը հասարակական աշխատանքներին, ինչպես նաեւ խթանել նրանց ներգրավվածությունը ներհամալսարանական ուսանողական կյանքում:

 

Ծրագրին կարող են դիմել Երեւանի պետական համալսարանի 17-25 տարեկան այն ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր ունեն ներհամալսարանական եւ արտահամալսարանական ուսանողական եւ երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցելու ցանկություն, հասարակական աշխատանքների մասին նախնական գիտելիքներ, երիտասարդական մասնակցության որոշակի փորձ, ապագա կարիերայի ինքնուրույն կառուցման գործում հետաքրքրություն: Լրացված հայտերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի վերջնական ընտրություն: «Երիտասարդական մասնակցությունը եւ արդի աշխատաշուկայում ինտեգրմանը խթանող գործոնները» ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում կկազմակերպվի սեմինար-դասընթացների շարք, որին կհաջորդի երկօրյա դասընթաց Ծաղկաձորում:

 

Սեմինար-դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 13-ը` ժամը 17.00-ը, լրացնել ԵՊՀ կայքէջի http://career.ysu.am ենթահասցեում տեղադրված մասնակցության էլեկտրոնային հայտը (նույն հասցեում ներկայացված է ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն): Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ, հեռ.` 55-54-61, էլ. փոստ` acc@ysu.am):

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։