13.05.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ…
ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ…
Ապագա դիվանագետները քննարկում էին վերջին մեկ տարվա ընթացքում մեր տարածաշրջանում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները:

Մայիսի 13-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հյուրը Կովկասյան ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանն էր: Կլոր սեղանը կազմակերպվել էր ՈՒԳԸ-ն` ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական նստաշրջանի շրջանակներում: «Թեմայի ընտրությունը կարեւորվում է ու պայմանավորված է այն բանով, որ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ու այստեղի խնդիրներն ավելի շատ մեզ են հետաքրքրում:

 

Երկրորդ` վերջին մեկ տարվա ընթացքում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք գլխիվայր են շրջել քաղաքական իրավիճակը: Դրա համար կարիք կա վերագնահատելու իրականությունը, իրերին այլ հայացքով նայելու: Կան կարծրատիպեր, որոնք այսօր արդեն չեն գործում»,- ասում է ՈՒԳԸ փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը: Բանախոսը մասնավորապես անդրադարձավ հայ-թուրքական, հայ- ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի` համաշխարհային քաղաքականության մեջ ունեցած տեղին ու դերին:

 

Վերոնշյալ փոփոխությունները պարոն Մինասյանը ներկայացրեց Ռուս- վրացական պատերազմի համատեքստում: «Քաղաքական վերջին զարգացումները, օրինակ, ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական զինված բախումը բացառվում է` պայմանավորված այն բանով, որ Ադրբեջանը, Վրաստանի «դառը փորձը» հաշվի առնելով, չի փորձի պատերազմ սանձազերծել: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ նավթի գինը ամբողջ աշխարհում անկում է ապրում:

 

Իսկ Ադրբեջանի բյուջեն ձեւավորվում է հիմնականում նավթի հաշվին»,- ասում է Սերգեյ Մինասյանը: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ, հարցեր, եղավ քննարկում: Պարոն Մինասյանը նշեց, որ հաճելիորեն զարմացած է ուսանողների վերլուծական մտքի ու կարողությունների վրա: Վերջում էլ ավելացրեց, որ եթե մենք ունենալու ենք այսպիսի դիվանագետներ, ապա մեր ապագան խոստանում է բավական լուսավոր լինել:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: