22.09.2010 | 
Կրթություն
ՕՐՀՈՒՍ. ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ
ՕՐՀՈՒՍ. ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ
Օրվա թեման Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցն էր:

Սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնած քննարկումների շարքը: Այսօր թվով երկրորդ հանդիպումն էր: Այս անգամ փորձագետները քննարկում էին Օրհուսի կոնվենցիայի իրականացման երրորդ ազգային զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Օրհուսի կոնվենցիան վավերացնելուց հետո մեր երկիրը միջազգային պարտավորություն է ստանձնել երեք տարին մեկ Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնել

 

ազգային զեկույց, որը մանրամասն ներկայացնում է այն բոլոր գործողություններն ու միջոցառումները, որոնք իրականացրել է Հայաստանը Օրհուսի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: Ազգային զեկույցը կազմում է Երկրի բնապահպանության նախարարությունը` Կոնվենցիայով հաստատված ընթացակարգով: Հայաստանը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001 թվականին: Թվով երրորդ ազգային զեկույցը մեր երկիրը կներկայացնի մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը: Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի հիմքում բնապահպանական երեք հիմնական խնդիրներ են շեշտադրվում` բնապահպանական տեղեկատվության կառավարում (հավաքագրում, տարածում, համակարգում), որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցություն եւ արդարադատության մատչելիություն: Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, շահագրգիռ նախարարություններից եւ ոլորտին առնչվող հասարակական կառույցներից:

 

Չնայած ներկաները առաջընթաց արձանագրեցին, սակայն դժգոհություններն անհամեմատ ավելի շատ էին: Կազմակերպիչներին այս փաստը բոլորովին չի զարմացնում. այսպիսի հանրային քննարկման հիմնական նպատակը հենց շահագրգիռ կողմերի առաջարկություններին եւ դիտողություններին ծանոթանալն է, իսկ ազգային զեկույցի պատրաստման գործընթացում այս փուլը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման է: էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը, ով նաեւ ՀՀ-ում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողն է, ամբողջացնելով Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ մասնակիցների դիտողություններն ու առաջակությունները, նշում է, որ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները հիմնականում բողոքում են տեղեկատվության տրամադրման գործընթացից:

 

«Առանձնակի շեշտադրվեց նաեւ փորձաքննությունների իրականացման, դրանց արդյունքների հասանելի լինելու հարցը: Մասնակիցները կարեւորեցին նաեւ իրավական փաստաթղթերի պատրաստման գործընթացում փորձագետների մասնակցության հարցը, մասնավորապես նշելով, որ, ցավոք, մեր երկրում հանրային քննարկումներ եւ փորձագետների հետ հանդիպումներ կազմակերպվում են միայն օրենսդրական նախագծերի պատրաստ լինելուց հետո միայն: Այնինչ ճիշտ ժամանակին շահագրգիռ կողմերի եւ մասնագետների հետ համագործակցությունը կարող է գործընթացն ավելի արդյունավետ եւ ճիշտ կազմակերպել»,- ասում է Աիդա Իսկոյանը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը տեղեկացրեց, որ նոյեմբերի կեսերին կկազմակերպվեն քննարկումներ արդեն զեկույցի վերջնական տարբերակի վերաբերյալ:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: