16.12.2008 | 
Ուսանողական, Հասարակություն
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՏՈՆԸ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՏՈՆԸ
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն արդեն տասներորդ անգամ է նշում ֆակուլտետի ուսանողների կողմից ստեղծված «մանդարինի» տոնը:

Այս տոնն ի սկզբանե ուսանողները որոշել էին կոչել «փոխանցվող թեյնիկի» տոն: Նպատակը մեկն էր` փոքրիկ միջոցառման միջոցով առաջին կուրսեցիները պետք է ծանոթանային իրենց ավագ ընկերների հետ: Նույն ֆակուլտետի Հոգեբանության ամբիոնի դասախոս, տոնի համահեղինակ Դավիթ Հայրապետյանը մանրամասնեց «մանդարինի» տոնի ստեղծման պատմությունը:

 

«Առաջին անգամ այս տոնը նշվեց 1999 թվականին, երբ մենք սովորում էինք 2-րդ կուրսում, եւ որպեսզի նորեկ հոգեբանները ճանաչեին բարձր կուրսեցիներին, որոշվեց մերձեցման միջոցառում կազմակերպել: Ընտրվեց 52–րդ լսարանը, իսկ տոնական սեղանը լցնելու համար ուսանողներից ամեն մեկը ինչ-որ բան պիտի բերեր:

 

Հետո պարզվեց, որ բոլորը մանդարին էին բերել. գեթ մեկ խնձոր չգտնվեց: Այսպես`«փոխանցվող թեյնիկի» տոնը վերափոխվեց «մանդարինի» տոնի»: Իսկ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ավագ Անահիտ Սարգսյանը պատմում է, որ այդ օրվանից սկսած «մանդարինի» տոնը ֆակուլտետում կազմակերպվում է հենց երկրորդ կուրսում սովորող ուսանողների նախաձեռնությամբ:

 

Դահլիճում իշխում էր բարձր տրամադրություն, հնչում էր լավ երաժշտություն, ուսանողները կատարեցին հումորային համարներ, պատմեցին հետաքրքիր պատմություններ հոգեբան ուսանողների եւ դասախոսների կյանքից: Այսպես` միայն հոգեբան դասախոսները կարող են քննության ժամանակ ասել ուսանողին. «Այ բալա, ախր հարցին հոգեբանորեն չես մոտենում» կամ «Հանցագործները լավն են, պետք է նրանց սիրել»: Միջոցառման վերջում հոգեբանները եւս մեկ անգամ երգեցին ֆակուլտետի հիմնը, առաջին կուրսեցիները` որպես նվեր, մանդարիններ ստացան, եւ ինչպես ավանդական ծննդյան տոներն են ավարտվում, նրանք նույնպես փչեցին ծննդյան տորթի մոմերը:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։