28.07.2009 | 
Ուսանողական
ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ…
ԱՊԱԳԱ  ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ…
ԵՊՀ ուսանողներն ու շրջանավարտները սովորում են, թե ինչպես կարելի է կարիերա կերտել եւ ինչից է պետք սկսել:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը եւ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը համատեղ իրականացնում են մի ծրագիր, որի նպատակն է ապագա մասնագետներին աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելը: Հուլիսի 28-ին մեկնարկած երկօրյա սեմինարին մասնակցում էին 20 համալսարանականներ:

 

Աշխատանքային առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրում էին կարիերայի պլանավորումը, իսկ երկրորդ օրը` շփումը, հաղորդակցման հմտությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը» ստեղծվել է 2007 թվականին:

 

Կենտրոնի հիմնական նպատակն է աջակցել դեռահասներին աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտություն ընտրելու համար եւ նպաստել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը: ԵՊՀ-ի հետ համագործակցությունը դեռեւս երիտասարդ է. այն սկսվել է 2009 թվականին:

 

«Չնայած մեզ մոտ գործազրկության ցուցանիշը բավական մեծ է, սակայն դրա պատճառը հաճախ լինում է այն, որ տվյալ աշխատանքի համար համապատասխան որակավորմամբ մասնագետ չկա: Մեր խնդիրն է, որ ուսանողները տեսնեն, թե որ մասնագիտություններն են ավելի մեծ պահանջարկ վայելում, եւ ըստ այդմ, զարգացնեն մասնագիտական հմտությունները»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից Մարատ Հովհաննիսյանը: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ համագործակցությունը այսքանով չի սահմանափակվելու. նախատեսվում են նաեւ համատեղ այլ միջոցառումներ:

Այլ նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։