21.02.2011 | 
Ուսանողական, Հասարակություն
МГИМО-Ի ՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱՅՑԸ ԵՊՀ
МГИМО-Ի ՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱՅՑԸ ԵՊՀ
Այսօր նոր, ոչ պաշտոնական համագործակցության սկիզբ դրվեց МГИМО-ի շրջանավարտների ասոցիացիայի եւ Պետհամալսարանի միջեւ:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հանդիպումը Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО-Московский государственный институт международных отношений) ասպիրանտ, ազգությամբ հայ Արման Սահակյանի հետ, ով առաջին անգամ էր այցելում հայաստանյան բուհ: Վերջինս մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է բիզնեսով եւ հետաքրքրված է գիտական նորարարություններով:

 

Բացի դրանից` Արման Սահակյանը ներգրավված է МГИМО-ի շրջանավարտների ասոցիացիայում, որի գործունեության հիմնական նպատակը փորձի փոխանակումն է, ուսանողներին ճիշտ խորհուրդներ տալը: Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որն ունի համալսարանի կարգավիճակ, հիմնադրվել է դեռեւս անցած դարի 40-ականներին: Ներկայումս այն ունի շուրջ 6000 ուսանող աշխարհի ամենատարբեր ծայրերից` ԱՊՀ բոլոր երկրներից, եվրոպական եւ ասիական երկրներից, ԱՄՆ-ից եւ այլն: Մայր բուհի ուսանողներին հատկապես հետաքրքրում էր, թե արդյոք ինչպիսին են հայ եւ ադրբեջանցի ուսանողների փոխհարաբերությունները: Արման Սահակյանը պատասխանեց, որ երկու կողմն էլ փորձում է հնարավորինս դիվանագիտորեն մոտենալ այդ հարցին, եւ երբեւէ որեւէ սուր կոնֆլիկտ չի առաջացել նրանց միջեւ:

 

Իսկ այն հարցին, թե հայ ուսանողն ինչպես է ընկալվում МГИМО-ում այլազգի ուսանողների կողմից, Արման Սահակյանը նշեց, որ վատ սովորող հայ ուսանողն այնտեղ չի ընկալվում, քանի որ բոլոր հայերը լավ են սովորում եւ մեծ հեղինակություն ունեն: Արման Սահակյանը ներկայացրեց բուհի ստեղծման պատմությունը: МГИМО-ի շրջանավարտներից են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ շատ այլ հայտնի դիվանագետներ ու քաղաքական գործիչներ: Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչպես կարելի է ընդունվել այդ բուհ, իսկ МГИМО-ի շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչն ասաց, որ ընդունելությունը բավականին խիստ է կատարվում, քանի որ այն ստրատեգիական բուհ է համարվում Ռուսաստանի համար:

 

Քննարկվեցին մի շարք խնդիրներ` սկսած գլոբալիզացիայից մինչեւ այն, թե ինչպես սկսել բիզնես եւ ինչպես հասնել հաջողությունների: Խոսվեց նաեւ Ռուսաստանում այսօր մեծ թափ առած հայատյացության, հրեական եւ հայկական ցեղասպանությունների մասին, եւ թե այսօր երիտասարդության մեծամասնությունն ինչու է նախընտրում ինտերնետը եւ շատ քիչ է կարդում: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ու Արման Սահակյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որպեսզի համագործակցության հստակ պայմաններ նախագծվեն, ըստ այդմ` МГИМО-ի հայ շրջանավարտները և ԵՊՀ ուսանողները կշարունակեն համագործակցել:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԻՏԱՀԵՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ
ԵՊՀ «ISTC» կենտրոնում տեղի ունացած «Գիտահեն ստարտափները Հայաստանում» խորագրով սեմինարի նպատակն էր ներկայացնել ստարտափների զարգացման փուլերը, ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերները: