06.05.2011 | 
Հասարակություն
ԲԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
ԲԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
ԵՊՀ շուրջ երեք տասնյակ ուսանողներ այսօր այցելել էին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Բակալավրիատն ավարտելուց հետո ԵՊՀ ուսանողները հայոց բանակ զորակոչվելու փոխարեն հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այստեղ նրանք ուսումը կսկսեն միանգամից 4-րդ կուրսից: Մեկամյա ուսուցումից հետո տղաները կկարողանան պայմանագիր կնքել նախարարության հետ եւ համալրել ՊՆ սպայական կազմը` հետագայում աշխատելով իրենց մասնագիտությամբ: Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության` ԵՊՀ այցելած ներկայացուցիչը առաջարկել էր համալսարանական ուսանողներին այցելել ՊՆ-ին կից գործող ռազմական ինստիտուտ եւ տեղում մանրամասն ծանոթանալ ուսման պայմաններին:

 

Այսօր ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ առաջարկով շահագրգռված ավարտական կուրսում սովորող շուրջ 30 ուսանողներ այցելել են ՊՆ: «Մեզ դիմավորեց ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Պետրոս Աբրահամյանը: Նա մանրակրկիտ ներկայացրեց ինստիտուտի տարածքը, գործող պայմանները` ճաշարանից մինչեւ ննջարան»,- ասում է ԵՊՀ ՈՒԽ քարտուղար Հարություն Ազգալդյանը: Վերջինս հավաստիացնում է, որ հետաքրքիր եւ ճանաչողական այցելությունից հետո մի քանի ուսանողներ հաստատ որոշել են ուսումը շարունակել ռազմական ինստիտուտում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Անդրանիկ Կիրակոսյանը նրանցից մեկն է: «Ռազմական ինստիտուտում ուսումս շարունակելու գաղափարը ծնվեց, երբ փետրվար-մարտ ամիսներին պրակտիկա էի անցնում Պաշտպանության նախարարությունում: Ժամանակի ընթացքում այդ միտքն ավելի ու ավելի էր հասունանում, եւ հիմա կարծես թե վերջնական որոշումն արդեն ընդունել եմ»,- ասում է Անդրանիկը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: