12.03.2011 | 
Հասարակություն
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՍՏԱՑՎԵԼ Է
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՍՏԱՑՎԵԼ Է
ԵՊՀ գրադարանն իր բաժանորդներին եւ բոլոր համալսարանականներին նոր հնարավորություններ է ընձեռում:

Համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանն այսուհետ բոլոր դասախոսներին ու սովորողներին հնարավորություն է ընձեռում Մայր բուհի ամբողջ տարածքում անվճար օգտվելու www.springerlink.com եւ www.elibrary.ru կայքերի էլեկտրոնային պաշարներից: Գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանի հավաստմամբ` վերոնշյալ կայքերում առկա են ավելի քան 40 հազար անուն գրքեր եւ շուրջ 15 հազար անուն ամսագրեր, որոնք նաեւ բեռնելու հնարավորություն ունեն: Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենի խոսքերով` 201 ռուսալեզու գիտական հանդեսների 2011 թ. էլեկտրոնային բաժանորդագրությունը կատարվել է www.elibrary.ru կայքի միջոցով:


Կից ներկայացվում է հանդեսների ցանկը:
Ըստ Աշոտ Ալեքսանյանի` գրադարանն այս տարի շարունակում է բաժանորդագրվել նաեւ SUBITO եւ EBSCO թվային պաշարների ծառայություններին, որոնցից հնարավոր է օգտվել պատվերների միջոցով: ԵՊՀ գրադարանի ղեկավարության նախաձեռնությամբ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում նախատեսվում է անցկացնել սեմինարներ վերոնշյալ կայքերից օգտվելու կարգի վերաբերյալ: Իսկ մինչ այդ բոլոր հարցերի դեպքում ցանկացողները կարող են դիմել գրադարանի էլեկտրոնային հոդվածների սպասարկման խմբին` library@ysu.am էլեկտրոնային հասցեով:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են: