«ՀԱՅԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆ». ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ ամբիոնի աշխատողներից բաղկացած արշավախումբը ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի, Ռումինիայի հայոց միության, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հովանավորությամբ 2012 թ.-ից պարբերաբար այցելել է Ռումինիա, հաշվառել ու ուսումնասիրել տեղի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազմաթիվ անհայտ ստեղծագործություններ: