Հարցազրույց
Մեկնարկել է բնակարանաշինության ծրագրի շինարարական փուլը
«Երևանի համալսարան» թերթի նախորդ համարներում արդեն տեղեկացրել ենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախաձեռնությամբ և միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ իրականացվում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը:
Գիտությունն ավելի երկարատև ջանքեր է պահանջում
2008 թ-ի փետրվարի 5-ից ԵՊՀ- գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը, ԵՊՀ ռեկտորի հրամանով, ստանձնել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախկին դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեղամ Գևորգյանը:
Նոր կրթակարգի ստվերը` իրազեկման խնդիրներ Հարգելի և ոչ հարգելի բացակայության կարգն այլևս չի գործում
ԵՊՀ կրթակարգի մագիստրատուրայի բաժնում սեպտեմբերից ներդրվեց կրեդիտային համակարգը: Համակարգ, որն ունի մի շարք էական առանձնահատկություններ: Այսպես, ուսանողներն ամեն առարկայից ունենալու են միայն մեկ անգամ վերահանձնելու իրավունք: Բացակայության արդյունքում կորցրած բալերը չեն կարող լրացվել ո՛չ հավելյալ աշխատանքների կատարմամբ, ո՛չ էլ վերջնական քննությամբ: Հարգելի և ոչ հարգելի բացակայության կարգն այլևս չի գործում:
Այս և մի շարք այլ առանձնահատկությունները կրեդիտային համակարգի բաղկացուցիչ տարրերն են և, բնականաբար, նոր լինելով` մագիստրանտների շրջանում որոշ մտահոգությունների տեղիք են տալիս: Եվ այս ամիս մեր թերթի աշխատակիցների կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել է կրեդիտային համակարգի վերաբերյալ ուսանողների ունեցած մտահոգությունների շրջանակը: Ի մի բերելով այդ մտահոգությունները` մենք հարցերի տեսքով դրանք ներկայացրինք ԵՊՀ համալսարանական կրթության զարգացման վարչության պետ Սամվել Կարաբեկյանին:
Բնակարանաշինության ծրագիրը վճռորոշ փուլում
Մեր թերթի այս տարվա 34-րդ միացյալ համարում արդեն տեղեկացրել ենք, որ ԵՊՀ-ում գիտական և դասախոսական կազմի երիտասարդացման, ինչպես նաև համալսարանում աշխատանքը սոցիալական տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանաշինության ծրագիր: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը ներկայացնում է այդ ծրագրի ընթացքը:
Սկզբունքներ` եվրոպական համակարգին համահունչ
2007-2008 ուսումնական տարվա մեկնարկը Երևանի պետական համալսարանում նշանավորվեց ուսումնական գործընթացում կատարված որոշ փոփոխություններով. ներդրվեցին հեռակա ուսուցման և կրեդիտային համակարգերը: Այս փոփոխությունների շուրջ է մեր զրույցը ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ:
Հայերեն, թե՞ ուրարտերեն
Մինչ շատերը ջանում են հայագիտությունը ներքաշել «զե՞նք, թե գիտություն» անպտուղ և շինծու վեճերի մեջ, որն անշուշտ ծանծաղուտ է, կան մարդիկ, որ բանաձևելով այլ կերպ` «գիտություն է, որը զենք է», ջանում են սեփական միջոցներով այն բաց ծով դուրս բերել: Առանց աղմուկի, մերձգիտական ինքնագովության, կամ էլ` ինքնաձաղկման:
Նոր ամբիոն Մայր բուհում
Մինչ Եվրամիության անդամ և թեկնածու երկրների ղեկավարներն ու կարծիքի լիդերներն իրենց քաղաքացիներին փորձում են բացատրել հետագա ընդլայնման նպատակները, ուրվագծել Դը Գոլի «առանձին եվրոպական հայրենիքներից կազմված հզոր միության» Եվրոպական տան տեսլականը, համոզել, գրավել ընդհանուր պտուղների առատ բերքի խոստումներով, երբեմն հաջող, երբեմն էլ` ոչ, նրա շեմին հերթ է գոյացել` այնտեղ ներս մտնելու ակնկալիքով:
Պահն է նոր նախագծերի
Ապրիլի 5-ին ԵՊՀ-ում բացվեց քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն: Ձեզ ենք ներկայացնում Լիանա Այվազյանի հարցազրույցը կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի հետ:
Տարվա այլ հրապարակումներ