16.05.2018
ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 99-ԱՄՅԱ ԶԱՎԱԿԸ
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Շուրջ 600-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, հաստատվեց կառավարման ժողովրդավարական համակարգ և այլն:

Առաջին Հանրապետության լրջագույն ձեռքբերումներից է նաև Երևանի պետական համալսարանը, որի հիմնադրման մասին ազդարարվեց ՀՀ նախարարների խորհրդի՝ 1919 թ. որոշմամբ: Այսինքն՝ Մայր բուհը Հայաստանի Առաջին՝ 100-ամյա Հանրապետության 99-ամյա զավակն է:

Հ.Գ.: ԵՊՀ 99-ամյակի առթիվ ներկայացնում ենք պատմական որոշ նկարներ: