Կենտրոնն իրականացնում է երեք մասնագիտական կրթական ծրագիր, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է ԵՊՀ-ի 14 ֆակուլտետներում մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը.
- «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիր բակալավրիատում՝ առկա ուսուցմամբ:
2010 թ.-ին մանկավարժության ամբիոնը բացել է «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը բակալավրիատում: Պատրաստվում են սոցիալական մանկավարժներ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների համար:
- «Կրթության կազմակերպում» մագիստրոսականկրթական ծրագիրը՝ առկա և հեռակա ուսուցմամբ
1998 թ.-ին առաջին անգամ հանրապետությունում պետական համալսարանի մագիստրատուրայում բացվեց «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել կրթության կազմակերպիչներ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար:
- «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ
2016 թ.-ից մանկավարժության ամբիոնը մեկնարկեց «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը հեռակա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել մանկավարժներ ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ տալով մանկավարժի որակավորում: