Վահագն Գուրզադյան
Կրթություն
1972 – 1977 թթ. Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ
1977 – 1980 թթ. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվա, ասպիրանտ

Գիտական աստիճան, կոչում
ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու, «Ֆիզիկական երևույթները մեծ զանգվածով սև խոռոչների շրջակայքում», 1980 թ.
ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր, «Ստոխաստիկական խնդիրները աստղաֆիզիկայում», 1988 թ.;
պրոֆեսոր 2001

Աշխատանքային փորձ
2008 թ. ԵՊՀ Կոսմոլոգիայի գիտահետազոտական խմբի ղեկավար
2000 - 2008 թթ. Հռոմի համալսարան, հրավիրված պրոֆեսոր
1994 - 1996 թթ. Սասսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա, հրավիրված պրոֆեսոր
1990 թ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, կոսմոլոգիայի խմբի (2011-ից կենտրոնի) ղեկավար
1980 – 1989 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, կրտսերից` առաջատար գիտաշխատող

Համախմբագիր European Physical Journal Plus, Springer, 2014-ից
Համախմբագիր International Journal of Modern Physics D, World Scientific, 2000 - 2010 թթ.
Համախմբագիր Advances in Astronomy and Astrophysics գրքերի շարքի, Cambridge Sci. Publications, 1994 թ-ից

Գիտաժողովների կազմ. կոմիտեների նախագահ. Ժնև 1993, Երուսաղեմ 1997, Հռոմ 1999, 2000, 2002, Րիո դե Ժանեիրո 2003, Բեռլին 2006, Փարիզ 2009 թ., և այլն
Զեկուցել է XXII Սոլվեյի ֆիզիկայի գիտաժողովում, 2001 թ.; Շվեյցարական գիտության IX բիենալում (գլխավոր բանախոս – keynote speaker), 2012 թ.; Քլեյ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաժողովում, Օքսֆորդ, 2013 թ., և այլուր

LARES արբանյակային ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, Եվրոպական տիեզերական գործակալություն; մասնակցել է LARES արբանյակի արձակմանը (Կուրու, Ֆրանսիական Գվիանա, 2012 թ.)
Euroscience (Ստրասբուրգ) ղեկավար խորհրդի անդամ, 1998 - 2004 թթ.

ՎԳ-ի ղեկավարությամբ պաշտպանվել է 11 թեկնածուական ատենախոսություն (2 PhD Իտալիայում)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Աստղաֆիզիկայի ոչ գծային խնդիրներ, աստղային դինամիկա, սև խոռոչների աստղաֆիզիկա, դիտողական կոսմոլոգիա

Մասնագիտական անդամակցություն
Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական միություն, 1994
Միջազգային աստղագիտական միություն, 1994

ՀԼԿԵՄ մրցանակ` կոսմոլոգիայի աշխատանքների համար (Արմեն Քոչարյանի հետ), 1988 թ.
Վահագն Գուրզադյան