Արմեն Կոստանյան
Կրթություն
1981 - 1984 թթ. ասպիրանտ, Կիևի պետական համալսարանի տեսական ծրագրավորման ամբիոն
1974 - 1979 թթ. ուսանող, Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, շնորհվել է մաթեմատիկոսի որակավորում «գերազանցությամբ» դիպլոմով
1964 - 1974 թթ. Երևանի #122 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճան
2006 թ. դոցենտ, մասնագիտությունը` մաթեմատիկա, կոչումը շնորհվել է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ
1997 թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կոչումը շնորհվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ

Աշխատանքային գործունեություն
2007 թ-ից մինչ այժմ դոցենտ, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոն
2007 թ-ից մինչ այժմ ավագ գիտ. աշխատող, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի կրթական նոր տեխնոլոգիաների լաբորատորիա
2007 թ-ից մինչ այժմ դոցենտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ
2000 - 2007 թթ. դոցենտ, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոն
2000 - 2002 թթ. խորհրդի քարտուղար, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1998 - 2001 թթ. տեխնիկական ղեկավար, «Mosaic Systems» ամերիկյան ընկերության հայկական մասնաճյուղ
1985 - 1999 թթ. ասիստենտ, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հաշվողական մոդելների վերլուծություն և նախագծում, մոտավոր հաշվումներ, կիրառական ալգորիթմների մշակում

Կարդացած դասընթացներ
  • Հաշվողական համակարգերի նախագծման տեսություն
  • Հիմնարար ալգորիթմներ
  • Օբյեկտային կողմնորոշմամբ նախագծման մեթոդաբանություն
  • Ծրագրավորման լեզուների հիմնահարցեր
  • Ընդհանրացված ծրագրավորում

    Մասնակցությունը դրամաշնորհների
    2012 - 2014 թթ. Մասնակցություն բաց հասարակության ինստիտուտի կողմից ֆինանսավորվող «Basic Toolkit for a Comprehensive Course Development and Its Application» ծրագրին
    2011 - 2013 թթ. Մասնակցություն պետբյուջեից ֆինանսավորվող «Անալիզի, սինթեզի և օպտիմիզացիայի խնդիրներ զուգահեռ հաշվարկների մոդելներում» գիտային թեմայի աշխատանքներին
    2008 - 2010 թթ. Մասնակցություն պետբյուջեից ֆինանսավորվող «Պրոցեսների անալիզի և օպտիմիզացիայի խնդիրներ բաշխված միջավայրերում» գիտային թեմայի աշխատանքներին
    2007 - 2009 թթ. Մասնակցություն ISTC հիմնադրամով ֆինանսավորվող «Basic Toolkit for Development of Scientific Computing Grid on the Base of Armcluster for South Caucasus Region» հետազոտական ծրագրին,
    2005 - 2007 թթ. Մասնակցություն պետբյուջեից ֆինանսավորվող “Պրոցեսների ղեկավարման խնդիրներ բաշխված միջավայրերում” գիտային թեմայի աշխատանքներին

    Լեզուներ
    Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

    armko@ysu.am
  • Արմեն Կոստանյան