Մարինե Միքայելյան
Կրթություն
1998 - 2004 թթ. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի ասպիրանտ
1993 - 1998 թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժին (Կարմիր դիպլոմ, Եզնիկ Կողբացու անվան անվանական կրթաթոշակառու)

Գիտական աստիճան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, 29.01.2004
ԺԹ 00 03 – «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» մասնագիտություն
Ատենախոսության թեմա՝ «Հատուկ կարիքներով երեխաների հոգեբանական հարմարումը դպրոցին համատեղ ուսուցման պայմաններում»

Աշխատանքային փորձ
2017թ. մինչ այժմ Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ
2017թ. մինչ այժմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ
2015-2017 Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ
2013-2017 Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս
2011-2013 թթ. Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի դասախոս
2008-2009 թթ. Վ. Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության ամբիոնի ավագ դասախոս
1998-2002 թթ. Երևանի “Սասուն Միքայելյան” վարժարանի հոգեբան

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
Ընդհանուր հոգեբանություն
Անձի հոգեբանություն
Ընտանեկան կյանքի հոգեբանություն
Հոգեբանամանկավարժական հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ
Տարիքային հոգեբանություն
Մագիստրատուրա
Հոգեբանական խորհրդատվության տեսություն և տեխնոլոգիաներ
Սոցիալական հոգեբանության ժամանակակից ուսումնասիրություններ
Անձի զարգացման ժամանակակից տեսություններ
Անձի ուսումնասիրման տեսագործնական հիմունքներ
Զինծառայողների հոգեբանական շտկում և վերականգնում
Ծնող-երեխա փոխհարաբերությունների հոգեբանություն
Մանկան հոգեբանություն և տարիքային հոգեդիագնոստիկայի մեթոդներ
Մանկավարժական հոգեբանութուն
Ներառական կրթության հոգեբանություն
Հատուկ հոգեբանություն
Մանկան զոհաբանություն
Սեռային դաստիարակության հոգեհիգիենա
Հոգեշտկում արվեստի միջոցով

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Անձի զարգացման տարիքային փուլեր
Անձի տեսագործնական ուսումնասիրում
Երեխայի հոգեսեռական զարգացում
Բռնության և զոհի հոգեբանություն
Հոգեբանական հետազոտության մեթոդաբանություն
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման հոգեբանական օրինաչափություններ
Ներառական կրթություն
Կրթության հոգեբանություն
Ընտանեկան կյանքի հոգեբանություն
Սոցիալական հոգեբանություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2014-մինչ այժմ ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող թեմա՝ «Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի գիտամանկավարժական և արժեբանական հիմունքները կրթական նոր հարացույցի պայմաններում»
2005-2007 ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորվող թեմա` «Մաթեմատիկական կրթության հիմնահարցերը հանրակրթության պետական կրթակարգի ներդրման պայմաններում»
1998-2000 Հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ (TEMPUS)
1997 Հոգեբանական վերականգնողական աշխատանք Ադրբեջանից գաղթած հայ կանանց հետ
1996-1998 Տոկունության ծրագիր (Edith Grotberg)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մարինե Միքայելյան