Աղասի Քերոբյան
Կրթություն
1968 - 1973 թթ. ԵՊՀ, Մեխ.-մաթ. ֆակուլտետ
1976 - 1980 թթ. ԵՊՀ, Մեխ.-մաթ. ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, «Անհամասեռ (կտոր առ կտոր համասեռ) ներդիրներով առաձգական շերտի համար որոշ կոնտակտային խնդիրներ», 1983 թ. , ԵՊՀ

Աշխատանքային փորձ
1975 - 1984 թթ. Ատոմակայանների գիտահետազոտական ինստիտուտ, ինժեներ-մաթեմատիկ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող
1985 - 1990 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ(ք. Գորիս)
1990 թ-ից առ այսօր ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող
2004-2010 Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ (արտաքին համատեղությամբ)
2001 թ-ից առ այսօր ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Առաձգականության տեսություն, անհամասեռ մարմինների առաձգականության տեսություն, պլաստիկության տեսություն, առաձգական և պլաստիկական ալիքներ,տեսական մեխանիկա, բարձրագույն մաթեմատիկա:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Առաձգականության և պլաստիկության մաթեմատիկական տեսություն: Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա: Ինտեգրալ և սինգուլյար ինտեգրալ հավասարումներ: Ֆունկցիոնալ անալիզի կիրառություններ: Առաձգականության տեսության կոնտակտային և խառը խնդիրներ:

Մասնակցությունը դրամաշնորհների
Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից սահմանված դրամաշնորհ, միջազգային գիտական կոնֆերանսում, 1994 - 1995 թթ.:
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պայմանագրային թեմա, N 44, 1995 - 2007 թթ.
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պայմանագրային թեմա «Դեֆորմացվող միջավայրեր և ֆիզիկամեխանիկական դաշտերի փոխազդեցության խնդիրներ», N 44, 2008 - 2010 թթ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային կոմիտեի անդամ

Agas50@ysu.am
Աղասի Քերոբյան