ԱՂԱՍԻ ԵՍԱՅԱՆ
Ւրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծնվել է 1914թ. օգոստոսի 25-ին Դիլիջանի շրջանի Շամախյան գյուղում: Սկսել է աշխատել փոքր հասակից բանվոր, ցրիչ, հեռագրիչ, գործավար, վիճակագիր-տնտեսագետ, իրավախորհրդատու: Առանց աշխատանքից կտրվելու Ա. Եսայանն ստացել է տարրական, միջնակարգ ու բարձրագույն կրթություն: 1939թ. ընդունվել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտ, 1941թ. փոխադրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 1943թ.:

Ա.Եսայանն այնուհետև գործուղվել է Մոսկվա սովորելու ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցում: 1947թ. ավարտելով դիվանտգիտական դպրոցը՝ աշխատանքի է նշանակվել նախ՝ ԽՍՀՄ, ապա ՀԽՍՀ արտգործնախարարությունոմ, որտեղ մինչև 1951թ. վարել է կցորդի և 2-րդ քարտուղարի պաշտոններ:

1948р. Ա.Եսայանը Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1949թ. աշխատանքի է անցել ԵՊՀ-ում որպես ավագ դասախոս, ապա՝ դոցենտ: 1957-1965թթ.եղել է իրավագիտության ֆակուլտետի դեկան:

1962թ. նա Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:1964թ. նրան շորհվել է պրոֆեսորի կոչում:

1963-1971թթ. Ա.Եսայանը եղել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության, իսկ 1971-1981թթ՝ պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ:

Հեղինակ է շուրջ 40 աշխատության, որոնցից առավել կարևո ր են «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (Եր., 1965), «Հայաստանի միջազգային-իրավական դրությունը (1920֊1922թթ.)» (Եր., 1967), «Սովետական քաղաքացիության մի քանի հարցեր», «Իրավասուբյեկտության և իրավահաջորդության մի քանի հարցեր միջազգային իրավունքի տեսության մեջ», «Դիվանագիտության և արտաքին հարաբերությունների մարմինները» (Եր., 1968) մենագրությունները:

1965թ. Ա. Եսայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է մի շարք մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:

Վախճանվել է 1983թ. հուլիսի 8-ին Երևանում:
ԱՂԱՍԻ ԵՍԱՅԱՆ
1914-1983