ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 10-ին Երևանում: 1955 թ. ավարտել է թիվ 15 դպրոցը, 1960 թ.` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը: 1961 - 1964 թթ. Ա.Ավետիսյանը եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Ն.Չելինսկու անվան ինստիտուտի ասպիրանտ և 1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1968 թ. ստացել է դոցենտի կոչում:

1965 - 1967 թթ. աշխատել Է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1967-1975թթ.՝ դոցենտ: 1979-2000թթ. եղել է օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ: 1984-ից քիմիայի ֆակուլտետի դեկանն է:

1975 թ. Ա.Ավետիսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1976 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1996 թ. ընտրվել Է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

2005 թ-ից նա քիմիայի ֆակուլտետում գործող գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն է:

Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքների, այդ թվում` 120 հեղինակային արտոնագրի, որոնք նվիրված են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող նոր հետերոցիկլային և կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի մեթոդների մշակման, նրանց քիմիական փոխարկումների ուսումնասիրման և «կառուցվածք-հատկություն» (քիմիական, կենսաբանական) փոխկապակցության ուսումնասիրման խնդիրներին:

Ա.Ավետիսյանի ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ավելի քան 35 և դոկտորական 4 ատենախոսություն:

1999 թ. Ա.Ավետիսյանը պարգևատրւլել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2004թ.` արժանացել ՀՀ Նախագահի մրցանակի:
ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
1938-2009