Ակսել Պոտոսյան
Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:

1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը:

1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով:

Հեղինակ է և համահեղինակ 2 մենագրության, 2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքերի:
Ունի հրատարակված շուրջ 85 գիտական հոդվածներ և քարտեզներ:

Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը:

1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր:

2013 թ. դեկտեմբերից ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն է:

Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն:

Դասավանդում է հետևյալ առարկաները
  • Աշխարհագրական մտքի զարգացման պատմություն
  • Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
  • Սոցիալ - տնտեսական աշխարհագրության նորագույն ուղղությունները
  • Սոցիալ տնտեսական քարտեզագրություն
  • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
  • Տուրիստական ինդուստրիայի աշխարհագրական հիմունքներ
    Մագիստրատուրա
  • Արդիական պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Միջազգային զբոսաշրջություն

    Մագիստրատուրայում
  • Պատմական աշխարհագրություն
  • Հասարակական աշխարհագրության մտքի զարգացման պատմություն
  • Սոցիալական աշխարհագրություն
  • ՀՀ տարաբնակեցման համակարգի զարգացման հիմնախնդիրները

    Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    a.potosyan@ysu.am
  • Ակսել Պոտոսյան