Ալեքսանդր Գրիգորյան
Կրթություն
1983 - 1990 թթ. բարձրագույն, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1993 - 1996 թթ. ասպիրանտուրա, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ (տեսական ֆիզիկա)

Գիտական աստիճան
2000 թ-ին ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու, ԵՊՀ
Թեկնածուական - «Տարօրինակ քվարկային նյութից բաղկացած գերխիտ աստղերի մոդելները»

Աշխատանքային փորձ
1990 - 1993 թթ. ուսումնական լաբորոտորիայի վարիչ, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1993 - 2000 թթ. ասիստենտ, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
2000 - 2006 թթ. դոցենտ, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
2000 - 2006 թթ. ուսումնական վարչության պետ, ԵՊՀ
2006 - 2019 թթ․ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ԵՊՀ
2006 թ-ից մինչ այժմ` դոցենտ, մանկավարժության ամբիոն, ԵՊՀ
2013 - 2021 թթ․«Համալսարանական կրթության ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի» գիտական ղեկավար, ԵՊՀ
2019 թ․ Գլխավոր տնօրենի խորհրդական, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
2019 թ-ից մինչ այժմ՝ տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ

Կարդացվող դասընթացներ
Ուսումնական գործընթացի կազմակերպումը բուհում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գերխիտ երկնային մարմիների ֆիզիկա (ավելի քան 35 գիտական հրատարակություններ)
Բարձրագույն կրթության կառավարում (ավելի քան 60 գիտական հրատարակություններ)

Մասնակցությունը դրամաշնորհների
2003 - 2004 թթ. «Երևանի պետական համալսարանի կառավարման համակարգի բարելավում», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, ծրագրի ղեկավար
2005 - 2006 թթ. «ECTS կրեդիտների կուտակում և փոխանցում` հիմնված միջհամալսարանական կրթական ծրագրի վրա», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, ԵՊՀ-ի կողմից ծրագրի համակարգող
2006 - 2007 թթ. «Երևանի պետական համալսարանի ներքին որակի ապահովման համակարգի զարգացում», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, ծրագրի ղեկավար
2007 - 2008 թթ. «ECTS-ի վրա հիմնված կրեդիտային համակարգ Հայաստանի համար», Տեմպուս եվրոպական ծրագիր, ԵՊՀ-ի կողմից ծրագրի համակարգող
2007 - 2009 թթ. «Որակի ներքին ապահովման համակարգը հայաստանյան բուհերում», Տեմպուս եվրոպական ծրագիր, ԵՊՀ-ի կողմից ծրագրի համակարգող
2008 - 2009 թթ. «Ներքին որակի ապահովման համակարգի շրջանակային մոդել` միջբուհական կոնսորցիումի օրինակի հիման վրա», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի դրամաշնորհ, ԵՊՀ-ի կողմից ծրագրի համակարգող
2010 - 2011 թթ. «ԵՊՀ կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացների զարգացումը”, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, ծրագրի ղեկավար
2010 - 2012 թթ․ «ԵՊՀ ինքնագնահատման համակարգերի զարգացում և ինտեգրում», Տեմպուս Եվրոպական միության ծրագիր, ԵՊՀ-ի կողմից նախագծի համակարգող
2012 - 2013 թթ․ «ԵՊՀ որակի ապահովման ներքին համակարգի զարգացում և ինքնագնահատման գործընթացի ներմուծում», Համաշխարհային բանկի դրամաշնորհ, Ծրագրի ղեկավար
2012 - 2015 թթ․ «Արևելյան հարևանության երկրների բարձրագույն կրթության համակարգերի կայուն զարգացման և ինքնավարության խթանումը», Տեմպուս Եվրոպական միության ծրագիր , ԵՊՀ-ի կողմից նախագծի համակարգող
2013 - 2016 թթ․ «Ազգային և սեկտորային որակավորումների շրջանակի ներդրումը Հայաստանում»
Տեմպուս Եվրոպական միության ծրագիր, ԵՊՀ-ի կողմից նախագծի համակարգող
2017 - 2018 թթ․ «Նորարարական տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրի էներգաարդյունավետ շինարարության ոլորտում ՀՀ և ՌԴ համալսարանների և շահառուների համար» Էրազմուս+ ծրագիր, Գնահատող խորհդի անդամ
2017 - 2018 թթ․ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» Էրազմուս+ ծրագիր, ԵՊՀ-ի կողմից նախագծի համակարգող

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
2005 - 2019 թթ․ Ակադեմիական ճանաչման և շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի խորհրդի անդամ
2006 - 2007 թթ․ Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման ազգային աշխատախմբի անդամ
2008 - 2013 թթ․ Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններով կադրերի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ԱՊՀ երկրների հենքային կազմակերպության խորհրդի անդամ
2008 - 2010 թթ․ Կրթության որակի ապահովման ազգային աշխատախմբի անդամ
2008 - 2010 թթ. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի խորհրդի անդամ
2015 - 2019 թթ․ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի խորհրդի անդամ

Պարգևներ
01.10.09 թ-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալ,
03.10.09 թ-ին ՀՀ վարչապետի հուշամեդալ
09.06.14 թ-ին Անանիա Շիրակացու մեդալ

agrigoryan@ysu.am
(+374 60) 620-620
Ալեքսանդր Գրիգորյան