Ալեքսանդր Սաֆարյան
Կրթություն
1981 - 1986 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թուրքագիտության բաժին
1986 - 1989 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
1988 - 1989 թթ. Դամասկոսի` արտասահմանցիներին արաբերենի դասավանդման ինստիտուտ

Գիտական աստիճան
Թեկնածուական - «Գրիգոր Նարեկացին և սուֆիզմը» (գաղափարախոսության հիմնահարցեր, միջնադարյան աղբյուրների համեմատական ուսումնասիրության փորձ), 1994 թ., ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտ
Դոցենտի կոչում – 2004 թ., ԵՊՀ
Պրոֆեսորի կոչում – 2012 թ., ԵՊՀ

Աշխատանքային փորձ
1990 թ. ՀՀ կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետի օգնական, գիտամեթոդական խորհրդի գիտնական քարտուղար
1990 - 1994 թթ. ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի (վերակազմավորումից հետո` թուրքագիտության ամբիոն) դասախոս, ավագ դասախոս
1994 - 1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ՈՒժերում
1996 թ–ից առ այսօր ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի (վերանվանումից հետո` թյուրքագիտության ամբիոն) վարիչ

Կարդացվող դասընթացներ
Թյուրքագիտության ներածություն, թուրքերեն, թուրքերենի պատմություն, թուրքական գրականության պատմություն (13-18-րդ դդ.), Հայ-թյուրքական պատմամշակութային ու լեզվական առնչություններ
Ղեկավարում է ասպիրանտներ և հայցորդներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ-թյուրքական պատմամշակութային ու լեզվական առնչություններ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն

Ստացած պարգևներ
ԵՊՀ ոսկե մեդալ, 1999 թ.

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ
Աշխարհի ժողովուրդների «Էլիտա» ակադեմիայի անդամ
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ
Իրանագիտության Կովկասյան կենտրոնի գիտական խորհրդի անդամ
ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
Ալեքսանդր Սաֆարյան