Ալվարդ Սեմիրջյան
Կրթություն
2002 - 2005 թթ. ԵՊՀ ասպիրանտ
2000 - 2002 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրա
Բանասիրության մագիստրոսի աստիճան «Հայ գրականություն» մասնագիտությամբ
1996 - 2002 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի բակալավրիատ
Գերազանցության դիպլոմ վերոնշյալ բուհի լրիվ դասընթացը բակալավրի ծրագրով ավարտելու համար «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ

Գիտական աստիճան
Թեկնածուական թեմա - «Միֆը և արքետիպային որոշ շերտեր ժամանակակից հայ արձակում»,
2006 թ-ի Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` շնորհված ԵՊՀ մասնագիտական խորհրդի որոշմամբ` 12.09.2006

Աշխատանքային փորձ
2015 թ. ԵՊՀ գրականության տեսության և քրաքննադատության ամբիոնի դոցենտ
2008 թ. ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի ասիստենտ
2006 - 2008 թթ. դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ժամավճարով

Կարդացվող դասընթացներ
Գրականագիտության ներածություն, 20-րդ դարի գրական հոսանքները, Միֆը 20-րդ դարի գրականության մեջ, Հայ գրական գրաքննադատության մտքի պատմություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ և համաշխարհային գրականություն, գրականության տեսություն և գրական քննադատություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2013 - 2015 թթ. «Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները», Հետազոտությունը իրականացվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ «13 YR-6B0050» ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն

Պարգևներ
2000 - 2001 թթ. ուստարի ԵՊՀ լավագույն ուսանող
Ալվարդ Սեմիրջյան