Անահիտ Բալաբեկյան
Կրթություն
1973 - 1978 թթ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

Գիտական աստիճանը
թեկնածուական - Ատոմի միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա, 01.04.16, 1993 թ. Միջուկային պրոբլեմների լաբորատորիա, ՄՀՄԻ, Դուբնա, Ռուսաստան։
դոկտորական - Ատոմի միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա, 01.04.16, 2009 թ. Միջուկային պրոբլեմների լաբորատորիա, ՄՀՄԻ, Դուբնա, Ռուսաստան։

Աշխատանքային գործունեություն, կոչում
2013 թ-ից մինչ այժմ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ,
2003 - 2013 թթ. ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
1995 - 2003 թթ. Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Միջուկային պրոբլեմների լաբորատորիա, ավագ գիտաշխատող
1988 - 1995 թթ. ԵՊՀ Բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիա, գիտաշխատող
1978 - 1988 թթ. ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոն, ավագ լաբորանտ

Կարդացված և կարդացվող դասընթացները
Ատոմի միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա – երրորդ կուրս, ֆիզիկայի ֆակուլտետի
Միջուկային ռեակցիաներ - չորրորդ կուրս, ֆիզիկայի ֆակուլտետի
ռադիոակտիվ թափոնների պահեստավորում և տրանսմուտացիա - չորրորդ կուրս, ֆիզիկայի ֆակուլտետի
Իոն-միջուկային ռեակցիաներ - երկրորդ կուրս մագիստրատուրա, ֆիզիկայի ֆակուլտետի
Գիտափորձի արդյունքների մաթ. մշակման մեթոդները - երկրորդ կուրս մագիստրատուրա, ֆիզիկայի ֆակուլտետ

Գիտական հետազոտությունների բնագավառը
Միջուկային ռեակցիաների մեխանիզմի ուսումնասիրությունը բարձր էներգիաների դեպքում
Միջուկային թափոնների տրանսմուտացիայի խնդիրները

Մասնակցությունը դրամաշնորհների
Erasmus mundus distance learning 2006թ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն (ազատ), անգլերեն, իսպաներեն (կարդում եմ և կարող եմ հաղորդակցվել)

Մասնագիտական անդամակցություն
Ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհուրդ
Պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի 038 մասնագիտական խորհրդում հրավիրված անդամ

balabekyan@ysu.am
Անահիտ Բալաբեկյան