Անահիտ Խաչատրյան
Կրթություն
Բարձրագույն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, «Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտություն (դիպլոմ ШВ №165087)
Մագիստրոսական ուսուցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, «Քոմփյութերային ճարտարագիտություն» մասնագիտություն
գերազանցության (դիպլոմ Ա №023851)

Գիտական աստիճան
Տ.գ.թ. - «Կազմակերպչական համակարգի կառավարման մոդելի մշակում և ավտոմատացում (բանկային համակարգի օրինակով)», Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Ե 13.02-«Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ, 12.04.2012թ., (Վկայագիր Ա №06077)

Աշխատանքային փորձ
1995 - 2012 թթ. ՀՊՃՀ, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնում ասիստենտ, 2013 թվականից որպես դոցենտ
2000 - 2005 թթ. ՀՊՃՀ, Դասախոսների վերապատրաստման կենտրոն, դասախոս
2002 - 2006 թթ. Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիա, Երևանի մասնաճյուղ, դասախոս
2003 - 2010 թթ. ՀՊՃՀ, ԱԿՀ ամբիոնի վարիչ ի տեղակալ
2010 թվականից առ այսօր ԵՊՀ, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի» ամբիոնում որպես դոցենտ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Բանկերի և ապահովագրական ընկերությունների պորտֆելների կառավարման հիմունքներ, ներդրումային պորտֆելների օպտիմալացում և կառավարում, բանկի ակտիվների և պասսիվների պորտֆելների ձևավորում և կառավարում, դրամական հոսքերի կանխատեսման մաթեմատիկական մոդելների մշակում ռեգրեսիոն վերլուծութան և հավանականութունների տեսութան հիման վրա, վարկունակության վերլուծութուն, ռիսկերի օպտիմալ կառավարում, մաթեմատիկական մոդելավորում, որոշումների կայացման տեսություն, մարքեթինգային վերլուծություններ, ՔԱՄԵԼՍ և ՔԱՌԱՄԵԼՍ գնահատման համակարգերում փորձաքննական գնահատականների մեթոդների կիրառում և այլն:

Մասնակցությունը դրամաշնորհների
2002 - 2004 թթ. «Բարդ համակարգերի մոդելավորման, օպտիմալ կառավարման մեթոդների և նրանց կիրառական ծրագրային փաթեթների մշակում» պետական բյուջետային թեմայում որպես գիտաշխատող:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա
Անահիտ Խաչատրյան