Անահիտ Մենեմշյան
Կրթություն
1993 - 1998 թթ. Երևանի պետական համալսարան, Բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին (գերազանցության դիպլոմ):

Գիտական աստիճան
2005 թ. բանասիրական գիտությունների թեկնածու:
2009 թ. դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային փորձ
1994 - 1998 թթ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, Հայաստանի պետական հեռուստատեսության «Լրաբեր», «Բարև», «Նորք» հեռուստատեսության «Անցուդարձ» և ԱՐ հ/ը-ն «Սուրհանդակ» ծրագրերին
1998 - 2001 թթ. լրագրող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում
2002 թ - ից դասախոս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում
2007 թ. տնօրեն «Երևան» հ/ը-ն «Երևան լրատվական» ծրագրում
2006 - 2007 թթ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ
2007-2009, 2012 թ.-ից մինչ այժմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար
2009 թ - ից Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ
2008 թ –ից ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
2011-2013 թթ. գիտական թեմայի ղեկավար («Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները էլեկտրոնային մեդիայի ազդեցությամբ»):

Կարդացվող դասընթացներ
Հասարակական գիտակցություն և մեդիամիջավայր, ժուռնալիստիկայի տեսություն և պրակտիկա, ժուռնալիստի վարպետություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ժուռնալիստիկայի տեսություն և պատմության հարցեր, մեդիա և հասարակություն փոխառնչություններ, տեղեկատվական անվտանգություն:

Մասնակցություն դրամաշնորհների
2011 - 2013 թթ. «Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները էլեկտրոնային լրատվամիջոցների ազդեցությամբ» ՀՀ ԳՊԿ - ի թեմատիկ ֆինանսավորմամբ:
2012 թ. «Հայրենական արտադրության հեռուստասերիալների ազդեցությունը դեռահասների սոցիալական դիրքորոշումների ձևավորման վրա», CRRC Armenia - ի ֆինանսավորմամբ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն:

Մասնագիտական պատրաստվածություն
1999 թ. մասնագիտական վերապատրաստում Մարսելի ժուռնալիստիկայի դպրոցում
2007 թ. ապրիլի 2 - 13 - ը մասնակցություն ԵՊՀ - ի կազմակերպած դասախոսների մանկավարժական - հոգեբանական վերապատրաստման դասընթացին
2007 թ. հուլիսի 18 - 31 - ը մասնակցություն ԵՊՀ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի և Ժուռնալիստների միջազգային կենտրոնի կազմակերպած «Ժուռնալիստական կրթության նոր մոդել» ամառային դպրոցին
2008 թ. հունվարի 27-ից փետրվարի 4-ը. մասնակցություն համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Գենդերային կրթությունը որպես քաղաքացիական կրթության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործոն» գենդերային դպրոցի դասընթացներին
2008 թ. հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներ. ԵՊՀ հետբուհական կրթության վարչության նախաձեռնած մասնագիտական վերապատրաստման դասընթաց` ստանալով որակավորման բարձրացում
2011 թ. ապրիլ – հուլիս. մասնակցություն Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի կազմակերպած «Նշանագիտական եւ դիսկուրսային վերլուծություն, կիրառությունը մշակութային ուսունասիրության մեջ» դասընթացին
2013 թ. մասնակցություն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովմանը նվիրված եռափուլ դասընթացներին:

Պարգևներ և մրցանակներ
2011 թ. սեպտեմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ՝ 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության հաղթող «Հայագիտություն և ազգագրություն» անվանակարգում:
2019 թ. ԵՊՀ արծաթե մեդալ:

Էլ. հասցե՝ a.menemshyan@ysu.am
Անահիտ Մենեմշյան